Իմ սպասման մեջ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Քո զույգ ափերը Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Իմ սպասման մեջ)

Վարդան Հակոբյան

Ես ինձ օգնելու եմ
***

Իմ սպասման մեջ հարցականվել է
               Մի ամբողջ երկինք
Եվ ես
Դարձել եմ... չգիտեմ՝ թե ինչ...
Ինձ սփոփելդ (նման բան չանես),
Նման է
Կործանվելուս
          կամ
Նույնն է գրեթե։
Ինչ լավ է, որ խոսել չգիտես։
Ինչ լավ է, որ փոքր ես այդքան
Եվ քայլելը նոր պիտի սովորես։
Քայլելը չեն սովորեցնում,
Ճնճղուկներն, օրինակ,
Թռչել սովորում են
Միայն թռչելով։
         Լաց չլինես,
Եթե հանկարծ քեզ ոչինչ չասեմ։
Դու եղիր միշտ ամենալավը՝
Ինքն իր մասին շատ քիչ
Իմացող։
Երեկ մի ձուկ քո անունից
Լողաց
Երակներս ի վար - ի վեր
Ու ասաց.
         - Բաց թող ինձ... Խուժա՛ն։