Իմ սրտի մեջ․․․

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Իմ սրտի մեջ․․․

Հակոբ Հակոբյան

Իմ սրտի մեջ մինչի մահս
Մի սուր նետ կա խորը ցցված,
Թունոտ մի խոց իմ սրտի մեջ,
Որ չի բուժվի մինչ մահս։

Էս ծեր օրին ո՞վ ցցեց իմ
Հիվանդ սրտիս նետը թունոտ,
Որքան դաժան, անարդար է
Բնությունը իր օրենքով։

Ջահել ջանը ո՞ւր էր տանում,
Ծերը թողած բեռան տակին․
Է՞ր չի տանում, հանգստանում
Ջանից բեզար այլանդակին։

Էդ ո՞նց եղավ այ իմ սիրուն
Թառլան աղջիկ, որ դու մեռար,
Մեռար քսան երկու տարում,
Ծաղկահասակ գարուն դառած։

1922