Արևն անցավ սարի ետև, Դարի ետև,
Պաղ շողերց մնացին.— — Շո՜ղ, շո՜ղ, շո՜ղ...
Զեփյուռն ելավ մեղմ ու թեթև, Նա միշտ անթև,
Մեծ սարերի դրացին. — Ի՜ֆ, ի՜ֆ, ի՜ֆ...
Պաղ շողերն ու մեղմ զեփյուռ, էն համասփյուռ,
Հենց որ գտան իրարու, — Տե՛ս, տե՛ս տե՛ս...
Սարն ու դաշտը, գետն ու աղբյուր, էն անուշ ջուր,
Փայլ տվեցին հայելու. — Օ՜խ, օ՜խ, օ՜խ
Պսպղալե շողերն անհետ, Միշտ ետուետ
Դեպի հանգիստ են փախչում, — Թը՜ռռռ...
Զեփյուռն էլ էդ շորերի հետ, Միշտ խեթ ու խեթ,
Իր հովիկն է մեղմ փչում, — Ֆը՜ռռռ...