Կապույտը լքել է ինքն իրեն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մոլոր, շվար, հոգեմրմուռ Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Կապույտը լքել է ինքն իրեն)

Վարդան Հակոբյան

Հոբելյանական ուղերձ
***

Կապույտը լքել է ինքն իրեն - ինչ անեմ, երկինք,
ճերմակը լքել է ինքն իրեն - ինչ անեմ, շուշան,
Եվ սերը սուրբ սերն ուրացավ - սիրտ, մի լացիր,
Հավատը հավատ չէ այլեւս - Աստված, ի՞նչ անեմ։
                                               17.11.96թ.