Հիշում եմ, հնչեց զանգը միջանցքում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հիշում եմ, հնչեց զանգը միջանցքում

Եղիշե Չարենց

Հիշում եմ, հնչեց զանգը միջանցքում


Հիշում եմ. հնչեց զանգը միջանցքում
Եվ ես ներս մտա հին սենյակը քn:
Երկա՛ր քայլեցի անկյունից-անկյուն:
Հետո դուրս եկա` քեզանից դժգոհ:

Հետ դարձա կրկին: Այնքան մութ էին
Խոսքերդ այն գիշեր: Մութ ու առօրյա:
Եվ մի ժամ հետո հեռացա կրկին
Արյունի հետքեր ձեռքերիս վրա:

Եվ չհասկացավ ոչ-ոք այն գիշեր,
Որ սենյակիդ մեջ սպանել են քեզ:
Միայն իմ հոգում մշուշ էր իջել
Եվ ստվերդ ինձ մինչև լույս հսկեց:


1916