Հորս ձեռքերը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ձեւեր Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Հորս ձեռքերը)

Վարդան Հակոբյան

Առուն մանրեց շրշյուններդ
***

Հորս ձեռքերը - ժողովրդական,
Իմ ժողովրդի ճամփին՝ կամուրջներ,
Գեղեցիկ, խոսկան, որպես թռչուններ։
Հորս ձեռքերը - ժողովրդական,
Պարզկա աղբյուր են ամենքի համար,
Ամենքի համար կրակ ու շունչ են,
Հորս ձեռքերը - ժողովրդական,
Իմ ժողովրդի ճամփին՝ կամուրջներ։