Մասնակից:Nerses Atalyan

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Երկնքից առկախ մի լեռնակղզի՝

                 Հայաստան Աշխարհ:

Երկնքից առկախ այդ լեռնակղզու ուղիղ կենտրոնում՝ երկու զանգ հսկա և անձեռագործ: Եվ այնքա՛ն հսկա, այնքա՜ն վիթխարի, որ չէին կարող որևէ կեռից ոչ մի կերպ կախվել, ուստի, պարզապես կործված են հողին:

                 Անունն՝ Արարատ
                          կամ
                 Սիս ու Մասիս:

Նրանց ռումբաձև զույգ լեզվակները խրված են հողում և, խարսխի պես, հասնում են մինչ հրահեղուկի մթին հատակը:

Ու երբ գործում են այդ լեզվակները՝ երկրաշարժային բոլոր սարքերը իրենց տագնապն են արձանագըրում լրագըրերի գունատ երեսին՝

                 սև-սև տառերով...
                 Իսկ ով ունկ ունի,
                 հավատո բլթակ՝

նա լսում է միշտ և նրանց ձայնը,

                 ղողա՜նջը նրանց:

Եվ ես չե՛մ, ոչ էլ դո՛ւք եք ղողանջում. Սիսն ու Մասի՜սն են ղողանջում անվե՛րջ-անդադա՛ր-անդո՛ւլ: Գողթան երգերի չափ ու կշռույթով, բամբ բամբիռների նվագակցությամբ, շարականների ելևէջներով պատարագատու՝ Սիսն ու Մասիսն են ղողանջում անվե՜րջ-անդադա՜ր-անդո՜ւլ.

                 ով ունի ականջ,
                 բլթակ հավատո՝
                 նա լսում է միշտ,

լսում է նրանց զանգը երկնաչու, որ թարգմանվում է լոկ երկու բառով՝