Մասնակցի քննարկում:Rob

Page contents not supported in other languages.
Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Ողջուն[խմբագրել]

Բարև՜, Rob։ Եթե անմիջապես կամ մոտ ժամանակներում էջը չի սրբագրվելու, լավ կլիներ սրանց չստեղծել։ Տես մեկնաբանությունս խորհրդարանում։ — Teak (քննարկում) 15:42, 24 Մայիսի 2013 (UTC)[reply]

Ողջույն, Teak։ Էջերը հիշում եմ, քանի որ այդպես ավելի հեշտացվում է դրանք Վիքիպեդիա տեղափոխելը և արդեն այնտեղ հոդված ստեղծելիս սրբագրելը։ --Rob (քննարկում) 10:25, 25 Մայիսի 2013 (UTC)[reply]
Ռոբ ջան, բայց եթե որևէ փոփոխություն տեքստում չի արվում, ապա ինչպե՞ս է դա հեշտացնում ստեղից քոփի–փաստը Վիքիպեդիա։ Գուցե պարզապես բացեք տեքստը, պատճենեք, բայց Վիքիդարանում չհիշվի, եթե փոփոխություն չի արվում։ --Ալեքսեյ a.k.a. Քսելջեն (քննարկում) 11:08, 25 Մայիսի 2013 (UTC)[reply]
Հոդվածների անունների միջև նոր պարբերություն են դնում։ Դա խմբագրման նվազագույն չափանիշ չի՞ համարվում։ --Rob (քննարկում) 11:31, 25 Մայիսի 2013 (UTC)[reply]

ՀՍՀ էջերումտողադարձի հեռացումը[խմբագրել]

Ռոբ ջան, ողջույն։ Ուզում էի ասել, որ պետք չէ տողադարձի գծիկը հեռացնել, առանց նաև նոր տողը հեռացնելու և բառերը կպցնելու։ Թեև արտաքնապես դրանք նորմալ են դիտվում այստեղի էջում, մեքենայական տեսակետից օրինակ՝

խմբակցու
թյունը

բառը, ոչ թե մեկ բառ է, այլ երկու առանձին բառ, որոնք որոնելի չեն, ու խնդիր են առաջացնելու շատ տեղեր, ֆորմատ փոխելուց, բոտերով աշխատելուց, տեքստրը այլ տեղ օգտագործելուց։ Նույնն է Վիքիկոդի տեսակետից։ Այնպես, որ եթե տողադարձը հեռացնում ենք, նաև պետք է բառը միավորենք։

Ես աշխատում եմ, մի քանի գործիքների վրա որոնք պետք է ՀՍՀ սրբագրումը հեշտացնեն, այդ թվում տողադարձերի հեռացումը, բայց եթե գծիկը չկա ծրագիրը չի հասկանա, որ այնտեղ տողադարձ կար և պետք կլինի ևս մեկ անգամ անցնել ձեռքով և հեռացնել նոր տողերը, բառերը կպցնելով։ Մյուս գործիքը հեռացնում է նոր տողերը, եթե նոր տողին չի հաջորդում վերջակետը, բայց տվյալ դեպքում, այն ոչ թե կմիավորի բառերը, այլ կվերափոխի դրանք «խմբակցու թյունը» երկու բառի։ Այնպես, որ լավ նորությունը այն է, որ գործիքի կիրառման դեպքում, քո կողմից ներկայումս արվող աշխատանքը մի 70-80% կթեթևանա նոր տեքստերի վրա, իսկ վատ նորությունն է՝ այն էջերում, որտեղ դու հեռացրել ես տողադարձի գծիկները բայց տողերը չես կպցրել, պետք է ձեռքով բոլոր տողեր/բառերը ուղղել։ --Ալեքսեյ a.k.a. Քսելջեն (քննարկում) 16:32, 17 Հուլիսի 2013 (UTC)[reply]

Ալեքսեյ ջան, ողջույն: Ափսոսում եմ, որ գործը հեշտացնելու փոխարեն ըստ էության հակառակն արեցի՝ բարդացրեցի: Հետագայում այլևս կաշխատեմ կենտրոնանալ իմ կողմից արդեն իսկ խմբագրված էջերում համապատասխան ուղղումներ անելու՝ բառերը միացնելու վրա: --Rob (քննարկում) 19:38, 17 Հուլիսի 2013 (UTC)[reply]
Ռոբ ջան, ողջույն։ Նշվածս սրկիպտի վրա աշխտանքները նախատեսվածից շատ ավելի երկար տևեցին, որոշ պատճառներով։ Այժմ վերաջցրել եմ, կարող ես ծանոթանալ/տեղադրել Մասնակից:Xelgen/ՀՍՀ Գործիքներ էջում։ --Ալեքսեյ a.k.a. Քսելջեն (քննարկում) 00:03, 11 Փետրվարի 2014 (UTC)
Ալեքս ջան, շնորհակալություն, անպայման կտեղադրեմ ու կօգտագործեմ: --Rob (քննարկում) 14:48, 11 Փետրվարի 2014 (UTC)

Շնորհավոր Նոր տարի[խմբագրել]