Մարդ ու կին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Խենթը և խելոքը Մարդ ու կին

Ալեքսանդր Ծատուրյան

Կաշառված մամուլ


Մարդ ու կին


Կընկատեր, գիտեմ, ու չի՛ ամաչում,
Ինչ տեղ կին. փեշիցն է կըպչում —
Լինի դա տընում, փողոցի միջում,
Կաֆե-շանտանում, թե խոհանոցում…
Ու այդպես լըրբին մենք չենք քարկոծում…

Բայց, աստված չանի՜, կինը բա՛ն անի,
Մի շա՜տ թեթև բան — մեկին հավանի
Ու հետը թեթև սիրախաղ անի.
Կամ թողնի մարդուն, չուզենա խաբի…
Աշխարհը խեղճին սա՛ղ–սա՛ղ կըլափի…