Նա եկավ Հյուսիսից

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Նա եկավ Հյուսիսից

Եղիշե Չարենց

Նա եկավ Հյուսիսից։— Ճորտերի փրկության փառքո՛վ էր նա մեծ։—
Բայց հեծում էինք մենք դարեր— կրկնակի՛ գերության ներքո։
Մեզ ճնշում էր բռունցքն հայրենի։— Նա կտրե՛ց այն իր ձեռքով։
Չունեինք մենք դարեր — հայրենիք։ Եվ նա մեզհայրենիք տվեց։—