Վարդը գարնայնի Թէ կոյսին տիպար Այտերուն չ՚ըլլար ՝ Ո՞վ կ՚յարգէր զ՚անի: Թէ չը նմանէր Կապոյտն եթերաց Կոյսին աչերաց՝ Երկինք ո՞վ կ՚նայէր : Թէ կոյսը չ՚ըլլար Սիրուն ու ամբիծ, Աստուածն այն երկնից Մարդ ո՞ւր կը կարդար: 1871