Ո՛չ, էլ երգել չեմ կարող ես

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
«Այս տողերը գուցե ջնջվեն...» Ո՛չ, էլ երգել չեմ կարող ես

Հովհաննես Թումանյան

Հույս



Ո՛Չ, ԷԼ ԵՐԳԵԼ ՉԵՄ ԿԱՐՈՂ ԵՍ


Անմիտները մտան պարտեզ—
Ամբողջ բուրմունք ու գարուն,
Ու չիմացան— ինչո՞ւ այնպես
Եվ անուշ էր, և սիրուն։

Ու ոտքեցին, ու ճմլեցին
Ծաղիկները [բուրավետ],
Ու չիմացան— ինչ եղավ գեղն
Եվ բուրմունքը նորա հետ։


1894