— Ծու-ղրու-ղու-ո՜ւ, լուսացավ,
Վեր կա՛ց, թառից ցած արի՛,
Երնե՞կ քեզ պես քնուկ հավ՝
Մեր նանն էլի կճարի՞. Եվ հավերը սուսուփուս՝ Թռան մեկ-մեկ բնից դուրս։
— Ծու-ղրու-ղու-ո՜ւ, ճաշ դառավ,
Շողեր նանի, դուրս արի՛,
Դեռ էնքան էլ չես պառավ,
Որ ոտներդ բեզարի։ Ու մեր նանը դուրս եկավ, Չալ աքլորին կուտ տվավ։