Պատահական տերտերը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Պառվի տղի հեքիաթը Պատահական տերտերը

Հայկական ժողովրդական հեքիաթ

Կոլտնտեսական հեքիաթ
[ 551 ]
ՊԱՏԱՀԱԿԱՆ ՏԵՐՏԵՐԸ

Դուքանչին ու իրա կինը իրար հետ խոսելու վախտը՝ կնիկը մարթուն ասում ա․— Մա՛րթ, տեսնու՞մ ես, որ տերտերին ժողովի վախտը վեր են նստացնում, իսկ տիրոխնուն էլ կնանիքի վերևն են նստացնում: Աստված քեշկա[1] քեղի տերտերութուն տեր, ես էլ ըլնիմ տիրոխնի:

Մեկ օր մարթը ետ ա գալըմ դուքանից (տերտերը կնկա կուշտը քնած ա ըլնում)[2]։ Գալում դուռը տփում ա։

Կնիկը տերտերին ասում ա․— Տե՛րտեր, էլի տափի, մարթս էկավ:

Տերտերն ըլնում ա տկլոր, շորերը թողնում ա գլխի վերևը, ըլնում ա փախնում բոշկի ետևը: Մարթը գալում ա շորերը հանում․ քցում ա տերտերի շորերի վրա, պառկում ա արխային։ Տերտերը գալում ա վռազանալով թողնում իրա շորերը, էդ մարթու շորերը վերցնում փախնում ա:

Լուսը բացվում ա, ըլնում են մարթ ու կին հաքնելու, մարթը տենում ա՝ տերտերի շորերը գլխի վերևն ա։

Կնիկը տկլոր, ձեռները վերցում ա, խաղում ա, ասում ա.― Փառք քեզի աստված, աստված իմ փափագը կատարեց, քեզի տեր-տերաթուն տվեց: Դե մարթ, էլի գնա ժամը, ըսկսա կարթալ։ [ 552 ] — Ա՛յ կնիկ, ախր ես կարթալ չեմ գիտում, իմալ էթամ։

— Տե՛ս, մարթ,— ասաց,— աստված քեզի տերտերութուն տվեց, կարթալ էլ մկա տվեր ա, էլի՛ գնա ժամ։

Ըլնում ա տերտերը, էթում ա ժամ ու էլնում ա ժամի սեղանը, ըսկսում ա կարթալ։

Կարթալ չի իմանում, ասում ա.— Ամմեն-ամմեն ասեմ ձե՜զ, ամմեն-ամմեն ասեմ ձե՜զ։

Էն յանից մե պառավ կնիկ ասում ա.— Վարամ թալած[3], ախր «ամմեն-ամմեն ի՞նչ ա ասում»։

Տերտերն ասում ա.— Ես շա՛տ եմ գիտում, ինձ էլ տերտերութուն էս գիշեր են տվե։

Ժամը որ վերչանում ա, գալում ա տունը, ասում․— Կնի՛կ, դու էս ի՞նչ օյին հանիր մեր գլուխը։

Կնիկն ասավ.— Ես ինչ անեմ ա՛յ մարթ, աստված ա տվե։

— Կնի՛կ,— ասում ա,— արի էթանք ուրիշ գեղ, որտեղ որ տերտեր չկա։

Էլնում են ու էթում են։

Պատահում են մե էնենց գեղի, որ տերտեր չկա։ Էդ գեղացիք ըտան վերցըմ են, տանում են անում են իրանց տերտեր։

Տերտերն ասում ա գեղացոց․— Ժամը մարթ պըտի չի՛ գա, որ ես միննակ կարթամ։

Ժողովուրթը օժարվում ա։ Մի տարի էտենց ընցըցնում ա։

Մեկ օր ժողովուրթից մեկ տղա ասում ա.— Տղե՛ք,— ասում ա,— ես կմեռնեմ, դրեք գոբուլի[4] մեչը, տարեք դրեք ժամը, ես ըտա կարթալը լսամ։

Էտենց էլ անում են, դնում են ժամը։

Ժողովուրթը դուս են գալում, տերտերը դուռը փակում ա միչի յանիցը։

Դուռը փակում, փուռվարը վերցում, ըսկսում ա կրաղները պտտել, ասել.— Ա՜ջա՜կո՜ղմի՜ց-ձա՜խակո՜ղմը՜, ա՜ջա՜կո՜ղմի՜ց-ձա՜խակո՜ղմը՜ ։

Էդ վախտը մեռելն ըլնում նստում ա գոբուլի մեչը։

— Տո՛,— ասում,— ի՞նչ ես ասում, տերտեր։ [ 553 ] Տերտերը վախլութունեն փուռվարը թալում ա ու շամդանի[5] փետը վերցում ա, դրան ըսկսում ա զարկել: Էնքան զարկում, չուրի[6] սպանում ա ու քրտնքի մեջ ճղված, դուս ա գալում:

Գալում ա, ժողովուրթը ասում ա.— Տերտեր պրծա՞ր։

Ասում ա․— Պրծա, հա՛, ձեր կոտն ուտա[7] ձեր բերած մեռելն. կիսամեռել խի՞ եք բերում դնում ժամը, չո՛ւր մեռցրեր եմ, հոգիս դուս է էլե։

— Տերտեր ի՜մալ, ուրեմն մեռցրի՞ր։

— Բա ի՛նչ, չուր մեռցրիմ․․․

Ժողովուրթը թափում են վրա, տերտերի մորուսը ըսկսում են փետել: Տերտերը փախնում ա, էթում։

Էն էթալն ա, որ հալա չուր էսօր էլ չի դարցե ետ։


  1. Երանի։ (ծանոթ․ բանահավաքի)։
  2. Ծանոթություն բանասացի
  3. Անեծք է (ծանոթ․ բանահավաքի)։
  4. Դագաղ (ծանոթ․ բանահավաքի)։
  5. Մոմակալ։ (ծանոթ․ բանահավաքի)։
  6. Մինչև։ (ծանոթ․ բանահավաքի)։
  7. Ձեր գլուխն ուտի։ (ծանոթ․ բանահավաքի)։