Պատերազմ և խաղաղություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ա՛յ քեզ Պատերազմ և խաղաղություն

Եղիշե Չարենց

Մայրիկը և գերմանացիների կողմից սպանված երեկոն

[ 291 ]

ՊԱՏԵՐԱԶՄ ԵՎ ԽԱՂԱՂՈԻԹՅՈԻՆ


(Պրոլոգ)


Հե՜շտ է ձեզ.
Ննջեցյալք ոչ ամաչեն։
Մեռած մարդասպանների հանդեպ
Ոխըդ մարի՛ր։

Մաքրագործող ջրով մաքրվում է արդեն
Մեղքը հոգու,
Որ թռել է այս աշխարհից։

Հե՜շտ է ձեզ։
Իսկ ե՛ս

Այս շաչյունի,
Այս բիրտ շառաչյունի միջից
Ի՞նչպես տանեմ
Սերը
Դեպի մարդը։

Ընդունում եմ.
Սիրո
Փշրա՛նքն անգամ վերջին
Այս ամեհի ծխում
Խեղդըվել է արդեն։

[ 292 ]

Նրանց․
Որ դառնում են —
Ինչի՞ն է նրանց հարկավոր
Ձեր տխրությունը, կամ
Ձեր երգերի օրորը։

Նրանք,
Որ պիտի մի կերպ
Կաղալով
Մթնացնեն օրը։

Վախկո՞տ եմ։

Վախում եմ — սպանե՞ն։
Իսկ այսպես
Կարող եմ դեռ մի դար ճորտանման աճե՞լ։
Սո՛ւտ է։
Ընդունակ եմ ես ևս

Առաջինը լինել
Հերոսության,
Մարտի շառաչում։

Այն ո՜վ է,
Ո՜վ է

Որ —
Քանդիչ տարիների այս նաբաթով կանչած —
Չի՛ լինի խիզախ ու արի։
Իսկ ես
Աշխարհում

Միա՛կն եմ —
Գալիք օրերի մարգարե։

Այսօր հրճվում եմ ես։
Առանց թափթըփելու

[ 293 ]

Հոգին իմ

Կարողացա բերել։
Օ,
Միակ մարդկայինը —
Այս ոռնոցի միջին
Բարձրացնում եմ

Ձայնս
Հրես։
Կուզեք —
Կապեք սյունին,
Կամ դեմ տվեք պատին․

Կարծում եք՝ վարանե՞մ գուցե
Ուզո՞ւմ եք —
Տուզը
Փակցնեմ ճակատիս,
Որ նշանը պայծառ ցոլա ձե՛զ.․․