Պոլոզ Մուկուչի սրամտություններից

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Պոլոզ Մուկուչի սրամտություններից

ժողովրդական

*[խմբագրել]

Մի օր դեպոյում ժողով է հրավիրվում: Նախագահողը հայտնում է օրակարգը.

— Էսօր պիտի խոսենք դեպոյում հայհոյանքն արգելելու, դրան վերջ տալու մասին:

Այդ պահին Մուկուչը, որը գործով եկել էր դեպո, տեղից վեր է թռչում և բարձրաձայն ասում.

— Ըշտե, ըսեք դեպոն փակենք, է՛լի...

*[խմբագրել]

Մի տարեց կին մահանում է: Երբ մարդիկ նրա դագաղը դուրս են բերում տնից և շարժվում դեպի գերեզմանոց, հանկարծ երկինքը մթնում է, ամպրոպ ճայթում և սկսում է կարկուտ գալ:

Տեսնելով, որ հնարավոր չէ ճամփան շարունակել, հուղարկավորողները դագաղը բռնած մտնում են մոտակա դպրոցի շենքը: Երբ խաղաղվում է, դագաղը նորից հանում են դուրս և շարժվում դեպի գերեզմանոց: Այդ պահին մի անցորդ է մոտենում Պոլոզին ու կամաց հարցնում.

— Ծո՛, Պոլոզ, հլա ճիշտ ըսէ, էդ պառավ կնկա դագաղը ինչի՞ տարան դպրոց:

— Վերաքննություն ուներ, տարան, օր հանձնե, օր հոգուն մեղք չէղնի:

*[խմբագրել]

Պոլոզ Մուկուչը ձմերուկ է վաճառում: Մի կին վերցնում է ձմերուկը, սկսում երկու ձեռքով սեղմել և պահել ականջի մոտ: Երբ մի քանի անգամ կրկնում է այդ գործողությունը, Մուկուչը զայրանում է.

— Քուր ջան, երկու կիլանոց ձմերուկմ ես վերուցե, գուզես միջեն դուխավոյ արկեստրի ձեն ելնի՞:

*[խմբագրել]

Գյումրի է գալիս մի բարձրաստիճան պաշտոնյա:

— Անմահ է, թագավորի աչքի լույս է, սրան մեռնել չկա,— ասում են այս ու այն կողմից:

Մուկուչը տեսնում է՝ ոնց որ չոփ, կաշի ու ոսկոր.

— Անմա՛հ չէ, հըբը ի՛նչ է, իդոր վրա ու՞ր ա մեռնելու բան...