Սիրելի (Շահազիզ)
Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
հեղինակ՝ Սմբատ Շահազիզ |
Ծա՛նր օրեր, գնացե՛ք շուտով,
Գնա՛ ձմեռ Հյուսիսի․
Գարուն, կանաչ ե՛կ թևերով․
Թող արձակվի ոստն վարդի։
Ես գարնան մեջ հոգուս սերը,
Սրտիս լարերն թաղեցի,
Որ գարնան հետ քո պատկերը
Գովասանեմ, սիրելի՜։