Սուրեն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Սուրեն

Հովհաննես Թումանյան

[էջ]

ուժասպառ, քաղցած, մերկ, ինչպես ստվեր, և եթե էնպես տևեր․․․ ոչ մի կարծիք չէր կարող օգնել․․․ երբ ոչ ոք չէր մոտենում նրանցից, այն հիացողներից, որոնք այսօր շրջապատ ել են նրան… երբ <․․․>։

Ապա թե ճաշի ժամանակ էլ ձայն ուզեց մյուսը, բայց տեսան կռիվ է դուրս գալի՝ չտվին։

Մինը առաջարկում է <․․․>։

Էս բոլոր խրախուսանքներից հետո կորավ իմ գրելու տրամադրությունը և կարծես շնորհքը։

Մի հին առակ կա․ մեկին սովորեցնում են, թե դու էս ու էս բաները կանես և հասարակ քարից էդպիսով ոսկի կշինես, միայն թե՝ մի պայման, որ էդ ժամանակ կապիկը չհիշես։ Եվ ամեն անգամ իր փորձն անելիս դժբախտը հիշում է կապիկն ու բանը գլուխ չի գալի։

Էսպես, ամեն անգամ, երբ ուզում եմ գրեմ, միտս են գալի, էդ խրախուսանքները ու կորչում է գրելու տրամադրությունս, և ես կարծում եմ, քանի կենդանի են նրանք, ես չեմ գրիլ։

<ՍՈՒՐԵՆ>

Սուրենին պատիվ տալու և զվարճացնելու ջանադիր էին յուր հին ընկերները, յուր մանկության օրերի մտերիմները։

Յուրաքանչյուրը յուր տունը հրավիրեց, հոգեպահուստ ինչ ուներ չուներ աշխատեց ընկերի գոհության համար ծախսել։

Բայց գիտենալով նրա բնավորությունը, հանդերն էին տանում․ մի օր որսի գնացին, մի օր էլ գնացին մի հին ավերակում, աղբյուրի վրա գառը մորթեցին։

Մի օր էլ գնացին ձորը ձուկը բռնելու։ Ազնվական Յագորը, չնայելով Սուրենի հայտնի ատելությանը և զզվանքին, տանում էր ամեն տեսակ արհամարհանք և չիբուխը

[ 458 ] ատամների մեջ բռնած, փափախը մինչև ականջները կոխած, շալվարի փոխկերը թողած, ծույլ ու դատարկապորտ, հետևում էր այս խմբին՝ փորը բռնած։ Ձուկը բռնելիս էլ երևաց գետի ափերում։

Սրան նրան մի քանի հաճոյախոսություններ ու ծիծաղ նվիրելեն հետո, դարձյալ բռնեց Սուրենի օձիքը։

— Իմ պապերն ու քու լուսահոգի պապերը ընկեր են էղել, բեգերի հետ են նստել—վեր կացել։

Սուրենը առանց այն էլ մի մելամաղձոտ տրամադրության տակ լինելով, հեռացավ ազնվական հիմարից, շատախոսից, տղերանցը հայտնեց, որ ինքը բարձրանում է դեպի վերև, իրանք էլ թոռ ձգելով կգնան— և հեռացավ Ներսեսի հետ։

Ազնվականը այս քարի ծայրին նստելով, չիբուխը քաշելով[1], ձորը գալիս[2] հարկ էր համարել ուսերին ձգել և հնամաշ կապույտ նշանազգեստը ռուս զինվորի, որ տոն օրերին ձգում էր ուսին, իրանց կտերը կանգնում։ Այս զգեստը ձեռք էր բերել քաղաքում—տոնավաճառում—նրա, երբեմն փայլուն, դեղնած կոճակներից մի քանիսն էին մնացել, որոնց սակայն հպարտությամբ էր նայում ազնվականը, միասին թիկն տալով, նիրհելով, հետևում էր ձկնորսներին և անդադար ստիպում, որ[3] բավական որսացել են—եփեն ուտեն։


ՆԵՐՍԵՍԻ ԵՎ ՍՈՒՐԵՆԻ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Վեճից հետո[4] ընկերներից հեռացած, մենակ գետափին նստած, մտածում էր Սուրենը։

Նրա հոգին զբաղված էր տխուր պատկերներով ու մտքերով։ Նա ամբոխված, անշարժ դիրքով, ակնթարթ[5] նայում էր գետի մեջտեղը դուրս ցցված կապույտ մեծ քարին, որ հաստատուն կանգնած էր սրընթաց գետի փրփրալից[6] ալիքների առաջ։ [ 459 ] Նրա ծայրին շուտ–շուտ հայտնվում էր ու փախչում, ալիքաձև թռչելով, սև ձկնկուլը[7], տմբտմբացնելով յուր անհանգիստ պոչը ու սուր կտուցը, և վստվստացնելով[8] ու սուր ծվում[9]։

Լեռնային գետի սառն ալիքների զովությամբ լցված հովը[10] խաղում էր ափերից դուրս— սոսելով ծառերի ճյուղերն ու դալարը ու շոյելով Սուրենի երեսը ախորժելի փափկությամբ․ սրա հետ ջրի միօրինակը[11] ձայնը և տեսարանի թովչականությունը[12] հափշտակել էին Սուրենին, խորասուզել մի ուրիշ, վաղածանոթ աշխարհ․․․ և նրա դեմքը ավելի ու ավելի[13] այլակերպում էր[14] տխրության մռայլը։

[Հանկարծ նրան] սթափեցրեց մի ձայն, բայց և ավելի զորացրեց ամբոխմունքը[15]։ Այդ գյուղացու տխուր բայաթին էր, նրա վշտի երգը, որի սասանիչ եղանակը վայրենի տխրությամբ լի հուսահատական, համարձակ ողբի նման հուժկու և առաձգական ձայնով բարձր հնչեցնելովը[16], սրտի նման կոտրվելով հանգչում էր[17] ձորի շրջափակ տարածության մեջ, և, կարծես ճնշվելով, խեղդվելով այդ նեղությունից, գետի որոտող կոհակների գոռոցի մեջ, ալիքների գոռոցի մեջ դատարկ ձորի ահավոր լռությունը ավելի ահավոր դարձնելով։

Ձայնը, որ մերթ ընդ մերթ ընդհատվում էր և րոպեական լռությունից հետո դարձյալը[18] աղերսանքով, ափսոսանքով, կսկիծով ու[19] կարոտով լիքը աղաղակում էր ու մրմնջում[20]— մոտենում էր կամաց։

(Իսկապես՝ խոսքեր չկային այդ երգի մեջ)։

Սուրենը աչք ածավ իր տեղին և, չնայելով, որ ծածկված էր[21] ջրափնյա լորենիների խոնարհ փռված[22] կանաչ ճյուղերի տակ, այսուամենայնիվ շարժվեց, ավելի անտեսանելի դիրք առնելու։ [ 460 ]  Նա չէր ուզում տեսնել երգողին, այս լոկ նրա համար, որ չէր ուզում յուր տրամադրությունը խանգարվի, և ոչ էլ անցորդը դադարի յուր երգը երգելուց, որի ազդած տրտմությունը սաստիկ դյուր էր գալիս յուր սրտին։

Ա՜խ, որքան սիրուն ես ու կախարդող, հայրենի գավառ, քո վեհ տխրության մեջ, որքա՜ն սիրտ պատառող են քո գեղեցկության տխուր հրապույրները։

Սակայն գյուղացին շատ էր մոտեցել և նկատեց ծառի բունին մոտ նստած երիտասարդին։

Դեմքը զվարթացավ և[23] հեռվից բարի աջողում բարևելով՝ մոտեցավ Սուրենին, ավելացնելով.

— Էդ ի՞նչի ես ընկերներիցդ հեռացել, միտք ես անում, երևում է[24]։ Հիմի տեսնում եմ[25], դրուստ ա, որ ասում են ինչ-որ սիրահարված ես,— ծիծաղելով նկատեց գյուղացին։

— Մի՞թե մեղք է[26] սիրահարվելը,— հարցրեց Սուրենը։—[27] Բաս դու իսկի չե՞ս սիրում։

— Է՜, Սուրեն ջան, մեր բանն ուրիշ ա, մեզանում իսկի սի՞րտ ա մնում, որ սիրենք, մե-մեն սրտով ուզում եմ կնգանս երեսին[28] ծիծաղեմ, ամա որ աչքս տկլոր լաշին ա ընկնում, հազար ու <մի> պակասություններ միտս են գալիս, փոշմանում եմ, մոլորվում եմ․․․ մեր <․․․>

Սուրենի զգայուն սիրտը[29] ճմլեց գանգատավոր գյուղացին՝ յուր ուժեղ ձեռքերով, և միառժամանակ լռությունից[30] հետո ուզում էր հեռանալ, Սուրենը խնդրեց, որ մնա ձուկն ուտեն։

Ղազարը այս[31] հրավերից սաստիկ շողոքորթված զգաց իրան, և զարմանքի հետ ուրախացած[32] շնորհակալություն հայտնեց[33]

— Շնորհակալ եմ, Սուրեն ջան, մե՛նք պետք է քեզ պատիվ տանք․․․ Ի՞նչ անենք, ձեոքներիցս չի գալիս․․․ աստված քեզ հաջողություն տա։ Դու ասա գործս աջող ա․․․ Չէ՛, ես [ 461 ] ջարդված եմ, կմրսեմ, Սուրեն ջան, քա՛նի մթնել չի, տուն գնամ։

Եվ հեռացավ։

Սուրենին զվարճացնելու և պատիվ տալու ջանադիր են լինում յուր հին ընկերները․ նա հեռացել էր ընկերներից, որոնք գետի ներքևից թոռ (ուռկան) ձգելով գալիս էին, նստել էր գետափին, ծառերի տակին, և մտածում էր․․․

Գիշերը մթնեց, և նրանք մի մեծ խարույկ վառեցին, մնացին ձորում. Սուրենի ցանկությամբ գիշերը որոշեցին ձորում բացօթյա անցկացնել[34]․ կրակը շրջապատած խոսակցում էին, բավական անցել էր գիշերից, մեղմացել էին կրակի բոցերը[35]։ Սուրենը չէր կարողանում քնել, անսովոր գիշերվան ահավորությունը ձորում նրա սիրտը լցրել էր մի անբացատրելի ահով, նա ընկերներին ստիպում էր անքուն նստել և խոսել[36]։ Հերթով մի երկուսը շըքյաստի բայաթի երգեցին, բայց շուտով լռեցին․ քնահարամ, արթուն մնացածներից մեկը, մեջքը մի քարի տված[37], այսպես սկսեց յուր զրույցը— ցույց տալով Սուրենին իրանցից քիչ ներքև գետի խաղաղ հոսանքից գոյացած լիճը։

[38]Սուրեն։

— Ինչ ա։

— Ներքևը մտիկ արա։

Սուրենը թիկն տված տեղից բարձրացավ, նայեց— այն մթնումը մի գյոլ կա։ Սուրենը նկատեց— ջրի ծփանքը փայլում էր[39]։

— Էնտեղից հանեցինք, է՛, ջհուդ Դավթին։

Սուրենը հետաքրքրված բարձրացավ թիկն տված տեղից և նայեց ներքև, թեև մթնում բան չէր երևում։

— Ադա, թող արա, ուրիշ բանից խոսա, է՛,— բերանքսիվայր պառկած տեղից գլուխը բարձրացրեց[40] Ղազարը։

— Չէ, չէ, պատմիր ինչպե՞ս հանեցիք, ինչպե՞ս էր․․․ հարցրեց Սուրենը։ [ 462 ] Պատմողը փոխանակ յուր [խոսքը] շարունակելու, դեռ Սուրենին պատմեց, որ էդ շաշը (Ղազարը), ջհուդին հանեցին[41], սա սարսափոտեց–վախեցավ, ռանգ մանգը թռցրեց, կասենաս մեռել չէր տեսել․․․

– Հրես, էս մոտիկ թփերի տակին մեկնեցինք ջրից հանելուց հետո,– ավելացրեց նա։

– Դե ասեցի թող է,– բարկացած և վախեցած ձայնով դարձյալ գոչեց Ղազարն ու վրա նստելով հանգչող փայտերը վրա տվեք կրակին, կրակը վառեց։

Սուրենը նայեց Ղազարին, հիրավի նրա[42] վախը նկատեց, երկյուղով լիքը աչքերով երբեմն նայում էր դեպի ներքև– գետն ու թփերը։ Սակայն ընկերը բանի տեղ չդնելով նորա վախն ու արգելքը՝ պատմում Էր եռանդով[43]։

– Տկլոր, փտած, կապտած լեղակի ռանգի կռները[44] փետացած, դեպի առջև կորացրած, աչքերի տեղը ցխով լիքը, բերանը բաց։

Փոքր-ինչ լռեցին․ այդ ճնշող ու ահավոր լռության ժամին ամեն մեկը խեղդված ջհուդի դիակն էր երևակայում մթնում աչքի առաջին կամ նրան խեղդելիս պղտոր, հորդ ալիքներում[45]։

– Քանի ասեք նրա հարամ հավատը․․․ հոգին սկսեց հայհոյել․․․ ի՞նչ ա էլել․․․ ես եմ սպանել, այ, ես․․․ ի՞նչ եք ասում․․․ մեղք ա՞ ջհուդ սպանելը․․․ նրանք չե՞ն Քրիստոսին չարչարել․․․

Տղերքը կասկածում են այս մասին և այժմ արդեն հավատացին, անշարժ նայում էին, դեռ չէին ուզում բան խոսել. Սուրենը միայն ընդհատեց։

– Քրիստոսին որ չարչարեցին, պետք է նրանց կոտորե՞նք. Քրիստոսն ինքը նրանց համար աղոթք էր անում իրան չարչարելիս։

– Քրիստոսն ինքը ջհուդ չէ՞ր,– վրա բերեց մի ուրիշը։

«Բաս ես մեղավոր ե՞մ․․․ ես նրան քանի հետ ասեցի՝ [ 463 ] մեր տանիցը դուրս գնա. չեմ ուզում որ դու մեր տանը կենաս»։

Պատմում է հարսի բանը։

– Դու արդար ես,– հանգստացրեց Սուրենը։

– Արդար եմ, թե՞ չէ։

– Արդար ես։

Գյուղացիք առհասարակ շատ վաղ են քնում։ Եվ կեսգիշերից դեռ շատ առաջ ամբողջ գյուղը մրափում էր լուռ։ Սուրենանց տան լուսամուտից երևում էր գյուղը. գիշերվա մթության մեջ Սուրենը նայում էր նրան և նմանացնում թախծալի հոգու, մի մռայլ[46] խորհրդավոր մտածողության։ Սուրենի սիրտն էր[47] այդ մռայլությունը տալիս գիշերվան ծոցում հանգչող գյուղին։ Նա գրիչը ձեռքիցը վայր դրեց կիսատ գրած նամակի կողքին և նայում էր երկար։ Մի տեսակ ոգևորություն զգաց և նամակն ուզեց լրացնել բանաստեղծական զգացմունքով.

ԱՆՑՈՂԱԿԱՆ ՄԻ ԴՐՈՒԹՅՈՒՆ

«Մի քանի տարի առաջ քո տեսած ժողովուրդը այժմ չես ճանաչիլ, սիրելի Գրիգոր, տարեցտարի զարմանալի արագությամբ փոխվում է մեր ժողովուրդը. թողնում է յուր հին ունեցածը (նահապետական գովված հատկությունների մասին խոսք էլ չի կարող լինել․․․) և այլանդակվում. չքավորությունը, այդ հոգու և սրտի ահռելի ավազակը, զրկել է մեր ժողովրդին շատ ազնիվ զգացմունքներից։

Բարոյականը սուգի արժանի է, իսկ ֆիզիկական[48] առողջության մասին էլ ինչ ասեմ–փոքրոգի[49], շողոքորթ, մոլորություններով կաշկանդված, միշտ վախկոտ․․․ այդպիսի մարդը ի՞նչ դեմք ու կազմվածք կունենա։

Սարսափելի անասնամոլության հետ ձեռնամոլություն, սեռական հարաբերությունների անսանձ ծայրահեղություն և այլն ուժաթափ արել, ապուշ են դարձրել երիտասարդ հասարակությունը։

[էջ]
ՆԵՐՍԵՍԻ ԵՎ ԳՅՈՒՂԻ ՄԱՍԻՆ

Բայց՝ ա՜խ, երանի[50] եմ տալիս ձեզ, թեև ես եմ խմում այժմ մեր սառն աղբյուրների ջրերը, շրջում դալարագեղ դաշտերը սիրած տեղերում ու անտառներում, սիրված ու գուրգուրված հարազատներով. երանի, երանի ձեզ. դուք երևի պատահում եք նրան, տեսնում եք նրան։

Այստեղ վայր ձգեց նամակը և լուսամուտից աչքերը ձգեց հեռո՜, հեռո՜ւ, սարերի գլխովը– երկնքին, այնտեղ մի պայծառ աստղ[51] ամպի կտորի թևի տակին ծածկվում է[52], նայում էր նա, և նրա հուսո կայծերն ևս նմանապես ծածկվում էին սև մտածմունքների մեջ․․․

Տերտերն ու գյուղացիք վաղուց էին գնացել-քնել։ Ամբողջ գյուղը մրափում էր լուռ։ Սուրենը միայն նստած իրանց փոքրիկ սպիտակ «օթախում», արթուն Էր։

Նրա լուսամուտից երևում էր իրանց գյուղը։

Գիշերվա մթության մեջ Սուրենը նայում էր նրան և նմանացնում թախծալի հոգու խորհրդավոր մտածողության։

Այստեղ են բերում նամակը– իսկ իմ աղպոր[53] համար [հարցրի] ադվակատներին, հարիր մանեթ ուզեց– էն էլ ասում ա– մի երկու տարի բերդումն էլի կնստի։

ԳԱՆԳԱՏ[54]

Թիֆլիսեցի մի սևաշոր կին կոնսիստորն է մտնում ու մոտենում գրագրին։

– Բարով, վուրթի։

– Բարով, դեդի, ի՞նչ ես ուզում։

– Մաշ էհենց բան կուլի․․․ առաջնորդը վո՞ւրտիղ է։

– Էլ ի՞նչ պիտի ըլի. հայութինը վերջացիլ է, պրծել։

– Ի՞նչ է պատահել։

– Էլ ինչ պատահի՝ փեսես փախիլ է։


  1. [սա ձեռք էր]
  2. [չէ]
  3. [բռնած]
  4. [Սրանից արդեն հոռացավ]
  5. [աչքերով]
  6. [կոծող]
  7. [ստեպ–ստեպ կանգնելով նստելով]
  8. [վսվսացնում ու]
  9. [նորից անհայտանում]
  10. [քամին]
  11. [թափող]
  12. [ավելի խորասուզել էին Սուրենին մտածմունքների մեջ]
  13. [ծածկված էր մի հզոր]
  14. [այլակերպված էր]
  15. [կարճ միջոցում]
  16. [մրցելով գետի որոտմունքի հետ]
  17. [նրա]
  18. [տենչանքով]
  19. [հուսահատական ու համարձակ]
  20. [մրմնջում էր ու գոչում]
  21. [տերևաշատ կանաչ ճյուղերի]
  22. [տերևաշ<շատ>]
  23. [ուղղակի]
  24. [Հոգնեցի Ղազար ջան, ուզեցի հանգստանամ մի քիչ]
  25. [որ]
  26. [Ինչ մեղք է]
  27. [Ով]
  28. [մի]
  29. [կարծես]
  30. [տանջվում էր]
  31. [հյուրասի<րությունից>]
  32. [սկսեց]
  33. [քաղցր խոսքով]
  34. [Իրիկունը ձուկն եփեցին կերան և [Սմբատը (բարի գեղջուկ տղա) կրակ[ի շուրջը]
  35. [և տղերանցը մի քանիսը քուն էին մտել]
  36. [Մի երկուսին ընկերներեն]
  37. [դեպի գետը]
  38. [Տեսնում ես]
  39. [երբեմն]
  40. [Սմբատը]
  41. հանե[լու ժամանակ էլ]ցին
  42. [երեսին]
  43. [սկսեց նկարագրել]
  44. [չորած]
  45. [Ղազարն սկսեց աղմկել, կռվել ընկերների հետ, գոռգոռալ այնպես բարձրաձայն, որ քնածներն էլ զարթնեցին․ դարձյալ շարունակում էր կռվի ձևով գոռգոռալ]
  46. [մտքի]
  47. [մտածմունքն էր]
  48. ֆիզիկա[պես] կան [բայց իզուր եմ այս]
  49. [ստոր]
  50. [այս]
  51. [փայլելով մտնում էր սև]
  52. [ա՜խ եփե նա էլ լիներ նայելիս այն աստղին, մտածում էր նա, եթե ես նայեի այն տեղին]
  53. [մասին]
  54. [ԲՈՂՈՔ]