Վայրկյանի մեջ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Պատրանքներ Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Ա (Վայրկյանի մեջ)

Վարդան Հակոբյան

Ամեն քայլս
ՎԱՅՐԿՅԱՆԻ ՄԵՋ


Ինչպե՞ս նկարել վայրկյանը անցնող...
Գուցե վերհիշե՞մ,
                 Թե վայրկյանի մեջ
Քանի երգեր են լույս աշխարհ գալիս,
Հրթիռը քանի պտույտ է գործում
Շուրջը լուսնյակի,
Քանի մանուկ է առաջին մաքուր
Իր ճիչը խառնում
Մայր հողի շաղո՜տ, շողո՛տ
                        գույներին։
Ես քո վայրկյանն եմ ուզում նկարել
                Այսօր, ժամանա՛կ,
Ու նվեր տալ քեզ՝ դարիս անունից։-
Միայն թե ների՛ր, ների՛ր, խնդրում եմ,
Թե նկարի մեջ դու տեսնես եւ ինձ։

Ես կամ իմ դարի ամեն վայրկյանում։