Վռամ Դովլաթյան

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Վռամ Վաղինակի Դովլաթյան (Կաղապար:ԱԾ), հայ քիմիկոս-օրգանիկ։ Քիմիական գիտությունների դոկտոր (1965), պրոֆեսոր (1967)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1980)։ ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի ճակադեմիկոս (1994, թղթակից անդամ՝ 1986)

Կաղապար:Վռամ Դովլաթյան

Ֆրունզե Դովլաթյանի եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել]

Վռամ Դովլաթյանը ծնվել է Նոր Բայազետում։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողություններին։ 1949 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետը։ 1954 թվականից աշխատել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ընդհանուր քիմիայի ամբիոնում, 1958-1989 թվականներին զբաղեցրել է ընդհանուր քիմիայի ամբիոնի վարիչի պաշտոնը։ 1962-2005 թվականներին եղել է նույն ինստիտուտի պեստիցիդների պրոբլեմային լաբորատորիայի վարիչ, 1962 թվականից, միաժամանակ՝ թունաքիմիկատների սինթեզի և փորձարարական լաբորատորիայի վարիչ[1][2]։ 1994 թվականից ՌԴ բնական ԳԱ անդամ։

Հեղինակ է ավելի քան 450 գիտական աշխատությունների։ Ստացել է հերբիցիդներ, հակասնկիկային նյութեր և աճման խթանիչներ (կրոտիլին, մեթազին, ցուլֆազին, ֆենագոն, լավին և այլն)։ Դովլաթյանի ղեկավարած պեստիցիդների գիտական պրոբլեմային լաբորատորիայում ստացված միացությունների շարքում հայտնաբերված նոր բարձրակտիվ հերբիցիդները, ֆունգիցիդներն ու աճի խթանիչները մեծ կիրառություն են գտել գյուղատնտեսության բնագավառում։ Ուսումնասիրել է ացետաքացախաթթվային բարդ եթերի քլորմեթօքսիմեթիլման ռեակցիաները, չորրորդային ամոնիումային աղերի կատալիտիկ ազդեցությունը կարբոնաթթուների բարդ եթերների առաջացման վրա։ Հայտնաբերել է քլորալկօքսի (թիո, ամինա)-սիմ-տրիազինների ինքնատիպ վերախմբավորման ռեակցիաներ (համակցված տարա-սիմ-տրիազինների ստացումով)։ Դովլաթյանի առաջարկած ցիանամինա-սիմ-տրազինների սինթեզի եղանակը արտոնագրված է Գերմանիայում, Ճապոնիայում, Շվեյցարիայում։ Ընդգրկված է համաշխարհային գիտության բնագավառի 500 ազդեցիկ առաջատարների ցուցակում[3][4]։

Պարգևներ[խմբագրել]

  • Անանիա Շիրակացու մեդալ, 2002 թ.
  • Ամերիկյան կենսագրական ինստիտուտի «Տարվա մարդ-1997» կոչում։
  • Ամերիկյան կենսագրական ինստիտուտի «Դարի մարդ» կոչում
  • ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, 1980 թ.
  • «Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշան (2)
  • Պատվո շքանշան
  • Հայրենական մեծ պատերազմի II աստիճանի շքանշան
  • «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ
  • «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի երեսուն տարի» հոբելյանական մեդալ
  • Մեդալ «Ի հիշատակ Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի»

Երկեր[խմբագրել]

  • Օրգանական քիմիայի գործնական աշխատանքների ցուցումներ, Երևան։ Ա. հ., 1958 թ.:
  • Օրգանական քիմիայի ստուգողական աշխատանքների վարիանտները։ Երևան։ Հայպետուսմանկհրատ, 1960 թ.:
  • Օրգանական քիմիայի գործնական աշխատանքների մեթոդական ցուցումներ։ Երևան։ Ա. հ., 1980 թ. (համահեղինակ)։
  • Օրգանական քիմիայի դասընթաց։ ՀՊԱՀ, 2011 թ., (համահեղինակ)[5]

Գրականություն[խմբագրել]

  • Վռամ Վաղինակի Դովլաթյան, Անվանի գիտնականներ -քիմիա։ ՀԳԱ-ի գիտնականների կենսամատենագիտություն։ 2000[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Կաղապար:Cite book
  2. Կաղապար:Cite web
  3. {{Cite web|url=http://haygirk.nla.am/cgi-bin/koha/opac-search.pl?q=au:%22%D4%B4%D5%B8%D5%BE%D5%AC%D5%A1%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6,%20%D5%8E%D5%BC%D5%A1%D5%B4%20%D5%8E%D5%A1%D5%B2%D5%AB%D5%B6%D5%A1%D5%AF%D5%AB,%22%7Ctitle=Կոհա առցանց քարտարան, Դովլաթյան, Վռամ Վաղինակի|website=haygirk.nla.am|accessdate=2016-11-08}}
  4. ВРАМ ВАГИНАКОВИЧ ДОВЛАТЯНԿաղապար:Չաշխատող արտաքին հղում
  5. Օրգանական քիմիայի դասընթաց
  6. Կաղապար:Cite web