ԳԻՏԵՄ
Օրը կգա։
Կգա վաղ թե ուշ։
Դուրս կհորդի
Ոխը իր մորթուց։
Ա՛լ արև ոնց որ՝ կտա՛ աչքերին։
Էդ ժամին ո՞վ կքնի...
Ո՛չ մի սվին,
Ո՛չ մի մետաղ էլ
Չի փրկի
Կրկին
Եվրոպական թաղը։
Ինչ որ արել եք,
Թե չոր, թե թաց —
Սեր կաշու քաշով
Գինը կտաք։
Եվ էնտեղ, ուր զնգում էր «Սի՛լվան» ձեր,
Եվ շրշում էր շոգ ֆոկստրոտը —
Կո՛ւլին կգա,
Կո՛ւլին կառևանգե...
Կպատռե բռունցքով ձեր ծնոտը...