Օր. Մ.-ին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մեր ազգային վիպասան Պերճ Պռոշյանցին՝ իր քառասնամյակին Օր. Մ.-ին

Հովհաննես Թումանյան

Ափսո՜ս...


ՕՐ. Մ.-ԻՆ


Նայում եմ քեզ... միտս է գալիս,
Որ տեսել եմ ուրիշ մի տեղ՝
Կապուտաչյա, թարմ ժպտալիս
Ու զարդարված այդպես շքեղ։

Հա՜... դու չէիր. այն քեզ նման
Մի ծաղիկ էր, որ ես տեսա...
Ես այն տեսա վա՜ղ— մի գարնան...
Է՛հ, դո՛ւ ծաղկիր... թոռմել է նա...


1899