Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
|
|
Անօրինակ արկած, որ տեղի է ունեցել Վլադիմիր Մայակովսկու հետ ամառը դաչայում
Եղիշե Չարենց
|
|
[ 298 ]
ԱՆՕՐԻՆԱԿ ԱՐԿԱԾ, ՈՐ ՏԵՂԻ է ՈՒՆԵՑԵԼ ՎԼԱԴԻՄԻՐ
ՄԱՅԱԿՈՎՍԿՈԻ ՀԵՏ ԱՄԱՌԸ ԴԱՉԱՅՈՒՄ
Հարյուր քառասուն հսկա
Արևների ուժով
Հուրհուրում էր ամռան
Մայրամուտը։
Հուլիսին էր, շոգին,
Հոսում էր շոգը շոգ,
Դաչայում էր —
Տոթ էր։
Փոքրիկ լեռան ներքևը —
Ակո՛ւլինո սարի —
Ընկած էր գյուղը
Տեղը
Տանիքների պարի։
Գյուղի ետևը — փոս էր,
Եվ այդ քոսոտ որջում
Ամեն անգամ
Արևը
Իջնում էր ու կորչում։
Իջնում էր նա, որ վաղը
Կրկին ելնի, վառվի,
Որ ողողի
|
|
[ 299 ]
Աշխարհը
Իր շողերով կարմիր։
Եվ ամեն о՛ր
Նա նո՛ւյնը,
Ու ճշտությամբ
Խստիվ —
Եվ այս ամենը
Ինձ
Բարկացըրեց սաստիկ։
Մի օր այնքա՛ն ես
Բարկացա,
Որ գունատվեց սարսափըս,
Եվ գոռացի ես,
« — Իջի ցա՛ծ,
Բավակա՛ն է տապես»։
Եվ գոռացի ես․
« — Ձրիակե՛ր,
Դու այդտեղ — քնքշացել ես․
Իսկ ես այստեղ
Ամառ—ձմեռ
Ներկում եմ պլակատներըս»։
Եվ գոռացի ես․
« — Սպասի՛ր,
Լսի՛ր, ոսկեճակա՛տ,—
Անգործ շրջում ես,
է,
Լավ չէ՞ —
Ինձ մոտ թեյի թե գաս»։
Ես ի՞նչ արի․․․
Օ, ես կորա...
Ինձ մոտ,
Հոժար կամքո՛վ իր,
|
|
[ 300 ]
Ահա արևը հուրհուրան
Դաշտով գալիս,
Քայլում է...
Ուզում եմ
Վախս
Թաքցընեմ,
Գնում եմ ես ետ—ետ,
Բայց պարտիզում է նա հրեն,
Գալիս է
Նա
Արդեն։
Մտնում է դուռ ու պատուհան,
Թափվում է ներս —
Անհասը․ —
Մտավ —
Եվ շունչ առավ մի պահ,
Հետո հնչեց իր բասը.—
« — Քշում եմ
Ետ
Շողերըս
Ես այս անգամ թեպետ —
Սակայն
Դու ինձ
Կանչել ես․—
Պոե՛տ,
Դե թեյը բե՛ր․․․»։
Եվ,
Քրտինքի մեջ լողալով,—
Օ, շոգն հոգիս վառել էր,—
Ես,
Ինքնաեռը ցույց տալով,
Ասի՝
|
|
[ 301 ]
«— Նստի՛ր, արև՛ըս․․․»։
Ո՞ր սատանան էր՝ ինձ դրդեց․
Որ ես
Կանչեմ նրան,—
Բայց, քաշվելով, ես նստեցի,
Որ չխնդա վրաս։
Ու լուսավոր մի պարզություն
Հորդում է նա —
Եվ վախըս
Ես մոռանալով
Նրա հետ
Խոսում եմ —
Եվ
Ուրա՛խ եմ։
Խոսում եմ
Ես
Դեսից—դենից,
Ասում եմ․
«— Շատ է գործս»։
Իսկ նա ասում է,
«— Պա՛րզ նայիր
Կյանքին —
Դեռ դու անփո՛րձ ես։ —
Կարծում ես
Հե՞շտ է
Արևել․
Հապա գնա՛,
Փորձի՛․
Բայց դե —
Ես պե՛տք է արևեմ,
Ես չե՛մ փախչում գործից․․․»։
Այսպես
|
|
[ 302 ]
Խոսում ենք երկուսով,
Կորչում է մութի հետքը.
էլ ի՞նչ
Գիշեր.
Արդեն դու—յով
Խոսում ենք իրար հետ մենք։
Քիչ անց արդե՛ն ես`
Մտերիմ`
Խփում եմ իր ուսին.
Իսկ նա․—.—
«— Նո՛ւյն բախտն է վիճակված,
Պոե՛տ, մեզ երկուսիս։
Գնանք, պոե՛տ,
Գոռա՛նք,
Երգե՛նք,
Խրվենք կյանքի գորշ խորքը.
Ես իմ
Շողերը կցրեմ,
Դու քոնը —
Երգերո՛վ քո»։
Էլ ո՛չ ստվեր կա,
Ո՛չ խավար,
Ընկավ մութի պատնեշը.
Հիմա երգի՛ր դու
Ու շողա՛ —
էլ լույսն ու երգն անվե՜րջ է։
Երբ նա հոգնի,
Ուզի պառկել
Գիշերն՝ այդ բութ քնկոտը,—
Ես իմ շողերը կարձակեմ,
Եվ գիշերի՛ մեջ
|
|
[ 303 ]
Կծագե
Իմ լույսն ու առավոտը։
Լուսել ընդմի՛շտ,
Երգել անվե՛րջ․
Մինչև սառչի լեզո՛ւն քո,—
Լուսել —
Ա՛յ սա է արևի
Եվ իմ
Միակ
Լոզունգը․․․
|
|