Էջ:Գիրք Որդիական, Թորոս Թորանեան.djvu/263

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Կտոր մը հայրենիք կար տունս, այդ ալ առած
կը տանիս:

Յուզուելու կարգը Վարպետին էր.

— Աչքը սիրեմ իմ ժողովուրդի, այսպիսին է նա:

Թէ որ այդպԷս է։ Իր անունը, հա՛ Հայկ Աղաբեկեան,
ես չեմ թողնի նրան առանց մի կտոր հայրենիքի։ Շահէն,
այս Հայկին բան ղրկենք, չէ՞, իմ նոր գործերից: Այ,
էնտեղից բեր մի յարմար գործ, տուր Թորոսին, թող ինչպէս
բերեց մի կտոր հայրենիք, էնպէս էլ թող տանի: Հինը
բերեց, նորը տանի... Չգիտեմ, ասում են հին գինին թունդ
է լինում, էդ բանում Շահէնն է վարպետը...

Խնդաց մեծ նկարիչը եւ օրօրուելով գնաց ու շիշ մը
քոնեաք բերաւ, եւ աչքերուս դէմ պարզելով, ըսաւ.

— էս ամբողջ շիշը դու ես խմելու։

— Բայց, Վարպետ, այդքան քոնեաք չեմ կրնար
խմել:

– Քանի քո բերած եզները ջուր են խմում, դու էլ
քոնեաք խմիր։ Երկուսն էլ Հայաստանի գործ են: ԹԷ որ
առանձինն չես կարող, խմէք Շահէնի հետ. Հայաստանի
արեւն է։ Բայց չբռնկէք: Յետոյ հրդեհ կընկնի նկարներիս
մէջ: Մի անգամ այդ պատահեց նաւի վրայ: Երբ հրդեհ
ծագեց... է՜հ, ինչո՞ւ եմ յիշում։ Հա՛, մի անգամ էլ մի
ուսուցիչ, եկել արտասահմանից, ուզում էր իմ մի նկարը։
Փող էր տալիս։ Բայց էնպէ՜ս էր խմել, գինով էր էնպէ՜ս,
որ ես մերժեցի նրան վաճառել իմ նկարը։ Ասացի, հիմի
կը վերցնես իմ նկարը, կանցընես քո գլխին: Բա, ես ի՞նչ
եմ անելու: Կը կորչի իմ աշխատանքը։ Իսկ նա կարող էր
ասել՝ «փող եմ տուել»:

Այդպէս էլ զրկեցի նրան։ Ճիշդ չե՞մ արել:

— Ճիշդ էք արել, Վարպետ, ըսինք Շահէնն ու
ես եւ տեղն ու տեղը խմեցինք այդ մէկ շիշ քոննեաքը Վարպետի՛ն
կենացը, Հայաստանին կենացը։

Իսկ Հայկ Աղաբեկեանը, դասընկերներէս Կարպիս
Փաչապեզեանին հանդիպելով հարց տուած է.