Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Աշխարհքի ամեն կողմից հայ մարդիկ ուղարկում են իրենց նվերները, ամենքն էլ ուզում են մասն ունենան Խաչ. Աբովյանի արձանի մեջ։ Շատն ու քիչը էստեղ նշանակություն չունի․ բանը սիրտը, սերը, զգացմունքն է։ Թող հինգ կոպեկ լինի տվածը։ Միայն թե ամենքն էլ լինեն։

Երեխեք ջան, «Հասկերի» ընթերցող երեխեք, դուք էլ՝ ամեն մեկդ ինչքան կարուլ եք՝ ղրկեցեք, որ դուք էլ մասն ունենաք մեր անմահ Աբովյանի արձանի մեջ։ էն Աբովյանի, որ կանչում է.

«Ձե՛զ եմ ասում՝ ձեզ՝ հայոց նորահաս երիտասարդք՝ ձեր անունին մեոնիմ, ձեր արևին ղուրբան, տասը լեզու սովորեցե՛ք, ձեր լեզուն, ձեր հավատը ղայիմ բռնեցեք։ Մեկ դարդակ լեզուն ի՞նչ ա, որ մարդ չկարենա սովորիլ։ Բաս չե՞ք ուզի էլ, որ դուք էլ գրքեր գրեք, ազգի միջումն անուն թողաք, ձեր գրքերն էլ օտար ազգեր թարգմանեն, ձեր անունը հավիտյանս հավիտենից մնա անմահ»։

«էրեխեք, ձեր ջանին մեոնիմ, ձե՛զ եմ ասում իմ դարդը, ձեզ համար եմ գրում, ձեր երեսին ղուրբան՝ հողումն էլ ըլեմ, եկե՛ք, վրես կանգնեցե՚ք, թե ազգասիրությունն ու հայրենասիրությունը ձեզ վնաս տա, անիծեցե՛ք ինձ, թե օգուտ, օրհնեցե՛ք, ու լսեցե՛ք ձեր ընկերների լացն ու սուքը. նրանց հորն ու մոր կսկիծն և ձեր հորն ու մոր ծոցումը դինջ հանգստանալիս՝ ասածներս մտքներդ բերե՛ք»։ (Վերք Հայաստանի)։

Նվերները կարելի է ուղարկել «Հասկերի» խմբագրությանը կամ «Հորիզոն» լրագրին։

ԳՐԱԿԱՆ ՖՈՆԴ

Ինչ խոսք, որ Լեոն պետք է գտներ ու հայտարարեր հայոց տպագրության չորսհարյուրամյակը՝ ինչպես և արավ երեկվան «Հորիզոնում»1։ Եվ ահա աոաջներս է այդ մեծ կուլտուրական տոնը — ընդհանուր հայոց գրականության տոնը, մեծ հիշատակների, հոյակապ գործերի, փառավոր անունների տոնը։ Տոնը այն ամեն նվիրականի ու վսեմի՝ ինչ որ կարողացել է տալ և տվել է