Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/245

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գլուխ Էլ կանգնած Է հայտնի գործիչներից ընտրված մի հասարակական մարմին–Մոսկվայի Հայկական Կոմիտեն։

Ռուսաց բանաստեղծներից, եթե չեմ սխալվում առաջինը Պոլոնսկին է եղել, ՝ որ ուշք է դարձրել Սայաթ-Նովայի վրա ու հիացել։ Պոլոնսկին հանգ(ուցյալ) Ախվերդյանի մոտիկ բարեկամը՝ թերևս ընկերն Է եղած։ Նրա մոտ Է տեսել Սայաթ-Նովայի երգերի տետրակը և, ծանոթանալով, 1851 թվականին «кавказ» թերթի 1—2-ում մի ոգևորված հոդված Է գրել, բնորոշել,

գնահատել ու երգերից Էլ մի քանիսը թարգմանել։

Նրանից հետո Էլ են մի քանի անգամ ռուսերեն թարգմանել, բայց առաջին անգամն Է, որ պ. Բրյուսովը թարգմանում Է վարպետի ձեռքով՝ աշխատելով հաղթել գրեթե անհաղթելի արգելքների և՝ ինչպես Սայաթ-Նովայի, Էնպես Էլ Նահապետ Քուչակի երգերը տալ ռուսերեն, խորապես ճանաչելով նրանց մեծությունը և ինքնուր՛ույն շունչն ու երանգը, և նրանց գործերը անվանելով հայ ժ՛ողովրդի ազնվականության վկայական։

«Այո՛, ճշմարիտ Է՝ գեղեցիկ գրականությունը, իբրև հոգու պարզ ու կատարյալ արտահայտություն, ժողովուրդների անխարդախ վկայականն Է, և ինչքան բարձր Է գրականությունը, Էնքան բարձր վկայական Է մի ժողովրդի կուլտուրականության, բայց միաժամանակ նաև բարձր հոգեկան կապ Է ժողովուրդների մեջ։

Մենք ունեցել ենք Էդ բարձր վկայականը, բայց Էդ վկայականը մնացել Է մեր գրպանում, կարդացող չի եղել, դրա համար Էլ չունենք Էն մեծ փոխադարձ շաղկասյը ուրիշ ժողովուրդների հետ։ Մենք ենք միայն օտարների հանճարները ճանաչել, սիրել ու սրտով կապվել նրանց հետ, իսկ մեր ցեղի հանճարը ոչ ոք չի ճանաչել, դրա համար Էլ մեզ ոչ ոք չի գնահատել, չի սիրել ու հոգեպես չի կապվել մեզ հետ։

հոսքիս ամենասյերճախոս ապացույցը հենց ռուս ամսագրի Էս համարն Է, որի մեջ ռուս բանաստեղծը հրճվանքով Է նկատում, որ մեր երգիչներն Էլ են սավառնում են «եթերային բարձունքներում», ուր Հաֆիզն Է սավառնում։ Իսկ «եթերային բարձունքը» Էն երշանիկ աշխարհքն Է, որ բոլոր հայրենիքներն ու