Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/436

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հակառակ իմ կամքի, որ ուզում էի նվիրվել գրականությանը, և խուսափում եմ էս տեսակի գործերից, էս անգամ էլ ինձ ստիպեցին հանձն առնել Կոմիտեի նախագահությունը։ Հանձն առա պայմանավոր, որ ավելի անվանական լիներ, քան իրական։Ասում էին և պնդում, որ իմ անունը իբրև թե կօգնի հաշտության և ընդհանուր համերաշխության գործին։ Սրա համար, հարկավ, ես ոչ միայն անունս, այլ շատ ավելի բան կտայի։ Հեռավոր ճանապարհորդությունները էս նպատակով մերժելով՝ առայժմ հանձն եմ առել Պոլիս գալու մոտ առաջիկայում։

Սակայն, ինձ թվում է, որ շուտով էնպես մի հոսանք է սկսելու ինքն իրեն, որ ճանապարհորդություններ ու հորդորներն ավելորդ են դառնալու։ Թերևս Ձեզ առանձնապես հետաքրքրեր սրանց վերաբերմունքը դեպի գրականությունն ու գեղարվեստը։

Պետք է պատասխանեմ, որ աննախընթաց լավ է։ Դեռ սկիզբըն է։ Բայց եթե էսպես էլ շարունակվի, որին չեմ կասկածում, մեր աշխարքում, կարող եմ ասել, արդեն ապահով են գրականության և գեղարվեստի մարդիկ։

Շուտով կկարդաք դեկրետները, որով կենսաթոշակ են նշանակում 18 հոգու առաջին հերթին։

Բայց գլխավորը կենսաթոշակը չէ, այլ էն պայմանները, որ նույնպես շուտով կհրատարակվեն։ Նույնն են անում և Վրաստանում։

Ես համոզված եմ, որ Եվրոպայում էլ կկազմակերպվի Հայաստանի օգնության կոմիտե և Դուք ջերմ մասնակցսւթյուն կունենաք էդ գործի մեջ։

Սիրելի Չոպանյան, խնդրում եմ իմ ջերմ բարևներն ու հարգանքը հայտնեք մեր վաստակավոր Նուբար փաշային։ Մի քանիսին էլ նամակներ եմ գրում։

Ընկերական բաբեներով ու համբույրներով՝

Ձեր Հովհ. Թամանյան

425