Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/447

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1892

ՄՈՃՈՌՅԱՆՑ ՊԵՏՐՈՍ.– «ԲԱՆԱՍՏԵՂԾՈԻԹՅՈԻՆՆԵՐ» (էջ 14)

Գրվել է 1892 թվականի հոկտեմբերի 14-ին։ Ինքնագիրը պահվում է «Մուրճի» արխիվում։ Տպագրվել է Մճ, 1892, № 10, էջ 1485—1488:

1896

ԱՐԳԵԼՔՆԵՐ (էջ 19)

Գրվել է «Մշակի» «Արգելքներ կյանքի մեջ» հոդվածի առիթով։

։ Տպագրվել է Տզ, 1896, № էջ 599-601:

1. –Տե՛ս Մշ, 1896, սեպտեմբերի 7, № 104, «Վերջին շունչ» — ուսուցչի օրագրից պատկերը Սուրեն ստորագրությամբ:

1897

ԸՆԴԴԻՄԱԽՈՍՈՒԹՅՈԻՆ (էջ 23)

Տպագրվել է Տզ, 1897, № 14, էջ 236—238.

1. Ակնարկում է Մշ, 1897, ապրիլի 5, № 40, խառն լուրերի բաժնում Գրող ստորագրությամբ «Գրողի օրագիրը» հոդվածը, ուր խոսվում է ժամանակակից գրողների ու գրական բարքերի մասին։

2. Տե՛ս Տզ, 1897, № 12, էջ 203, «Նամակ խմբագրության»։

1898

ՏԱՂԱՆԴ ԵՎ ԲԹԱՄՏՈՒԹՅՈՒՆ (էջ 28)

Տպագրվել է Տզ, 1898, դեկտեմբերի 20, m 49, էջ 1113—1114,

1. Տե՛ս Մշ, 1897, № 6, դերասան Արշակ Հարությունյանի «Նամակ խմբագրությանը»:

2. Մունե Սյուլլի (1841—1916) — ֆրանս. նշանավոր ողբերգակ, որը հռչակվել է Փարիզում Օրեստի, Համլետի և էդիպի դերակատարումներով։

3. Թումանյանը նկատի ունի Հ. Սևյանի «Մուրճում» (1898, № 10—11, էջ 1573—1580) տպագրած «Թատրոնի շուրջը» հոդվածը, ուր նա ծաղրում է Կարապետ Գալֆայանին՝ ասելով. «…Բայց շատ տարօրինակ կերպով հայտնվեց