Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/448

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այս նորածինը, մեր աչքի առաջ եղած ոչինչ 6 ամիս հետո ինչ դարձավ մի տարուց հետո տաղանդ և այժմ,մոտ երկու տարի «աստղ», «արտակարգ երևույթ»,«արդեն իր փառաց դափնիներուն մեջ», «հանճար» և վերջապես՝ «երկրորդ Ադամյան»։

1899

ՄԵՐ ԳՐԱԿԱՆ ՎԱՐՔ ՈՒ ԲԱՐՔԻՑ (Էջ 32)

Տպագրվել է Sq, 1899, ապրիլի 11, № 18, էջ 315—316:

1. Խոսքը «Նոր–Դար», 1899, ապրիլի 1, № 58-ում տպագրված «Այս ինչիցն է» վերնագրով առաջնորդող հոդվածի մասին է, ուր ասվում է, թե «Վերջին քսան տարվա ընթացքում մեր մտավոր կյանքը չէ ծնել, չէ մշակել գեթ մի քանի նշանավոր հրապարակախոս գրողների, դրա փոխարեն անընդունակների, աղմուկ հանողների, և միտք, և սիրտ պղտորողների, և՛ հայերեն լեզուն ապականողների ահագին լեգեոն է հրապարակ ընկել», որ բոլոր աչքի ընկնող գործիչներն ու գործերը անցյալում են եղել։ Այս ինչիցն է,— հարցնում է հոդվածագիրը և պատասխանում,— համենայն դեպս — ո՛չ պրոգրեսից։

2. Թ-ն ակնարկում է Ղ․ Ալիշանի բանաստեղծությունների ժողովածուն՝ «Նուագք», Վենետիկ, 1886—1888:

8. Տե՛ս «Նոր-Դար», 1899, մարտի 4, № 39, «Կանոնավոր կրթությունն է պակասում» առաջնորդող հոդվածը։

ՄԵՐ ՆԱԽՈՐԴ ՇՐՋԱՆԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐԸ (էջ 35)

Հոդվածը անավարտ է մնացել Կովկասյան գրաքննության արգելքի պատճառով։

Տպագրվել է ԹԵԺ՝, 1951, հ. IV, էջ 61—63, որը և հիմք է դարձել ներկա հրատարակության համար։

1. Սկսած 1858 թ. № 1-ից Ստ. Նազարյանի այս խոսքերը որպես բնաբան դրոշմվում էին «Հյուսիսափայլի» այդ տարվա բոլոր համարների տիտղոսաթերթերին։

2. Տե՛ս «Խաչատուր Աբովյանի երկերը», Մոսկվա, 1897: Մեջբերումը կատարված է հիշյալ գրքի առաջաբանից, էջ VIII.

3. Տե՛ս «Լևոնի վիշտը, ժամանակակից վեպք, չորս գլուխ բաժանած և զանազան բանաստեղծություններ», Մոսկվա, 1865, էջ 244, «Ազգային վիճակ» բանաստեղծության առաջին երկու տողը։

4. «Մատենտգրությունք Մ. Պեշիկթաշլյանի», Կ. Պոլիս, 1870, էջ 76, «Եղբայր եմք մեք» բանաստեղծությունը։