Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/449

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

5. Մ. Թաղիադյանին վերագրված այս բանաստեղծությունն առաջին անգամ տպագրվել է 1820 թ. «Հայելի Կալկաթյան» լրագրում։ Ենթադրվում է, որ դրա հեղինակը հնդկահայ բանաստեղծ և հրապարակախոս Հովհաննես Տեր– Հակոբյանն է։

1900

ՇԵՔՍԲԻՐ, ՀԱՄԼԵՏ, ԹԱՐԳՄ․ ԳԱՐԵԳԻՆ Հ. ԲԱԲԱԶՅԱՆ (էջ 88)

Տպագրվել է Տզ, 1900, մարտի 12, №, էջ 129-111, «Մատենախոսության» բաժնում։

Սևագիր-ինքնագիրը հեղինակային ուղղումներով պահվում է ԳԱԹ, Թումանյանի ֆոնդում։

1902

ՔԱՌԱՍՈՒՆ ՏԱՐԻ (Էջ 46)

Գրվել է Ղ. Աղայանի գրական գործունեությանան 40-ամյակի առթիվվ որը նշվեց 1902 թ. մայիսին։ Տպագրվել Է Տզ, 1902. մարտի 24 № 11, Էջ 78—79:

Ղ․ԱՂԱՅԱՆՑ (Քառասունամյակի օրը) (Էջ 49)

Գրվել Է Ղ. Աղայանի հոբելյանի օրը՝ 1902 թ. մայիսի 19-ին, սակայն տպագրվել Է միայն 1911 թ. Տզ, № 5—6, Էջ 80:

1. Լիր արքայի խոսքերը Թումանյանը բերել է հիշողությամբ։ Այն վերցված Է Շեքսպիրի համանուն ողբերգության երորրդ արարվածի երկրորդ տեսարանից, ուր ասված Է.

— Բայց, այսուհանդերձ, պետք Է ձեզ կոչեմ Նվաստ ծառաներ, որ միացրել եք Երկու չարասիրտ աղջիկների հետ Ձեր երկնածնունդ լեգեոնները, Մի ծեր գլխի դեմ, այսչափ սպիտակ։

Շեքսպիր, «Արքա Լիր», թարգմ. անգլերենից Հովհ. Խան-Մասեհյան, Թիֆլիս, 1898, Էջ 87: