էլ չես ասիլ թե՝ թումբը կբանդի
5990
Մարգը կտանի , բաղիդ կվնասի.
Բահը վեր առնեմ, ջուրը դեն անեմ,
Կամ մեկ ճիմը քցեմ, կամ մեկ քար քցեմ,
Առաջը կալնեմ, գլուխը եդ դարձնեմ,
Որ գա ոչ տունս, իմ տեղս էլ քանդի,
Ու մնամ ձեռս ծոցիս, հենց դարդավարամ,
Ի՞նչ պետք է անիմ, ես էլ չիմանամ։
Տակովդ, որ գետ էլ անց կենա, գնա
Յորղանդ ու դոշակդ սրբի ու տանի,
Հենց կիմանաս թե սելավումն ես նստած,
6000
Գլուխդ կդնես գոգիդ, ու կուշտ կքնես։
Էլ չես ասիլ թե՝ վեր կենամ փախչիմ,
Իմ փալաս, մալաս, իմ փասափուսես
Շալակս քցեմ, գլուխս առնեմ կորչիմ,
Որ գետը չտանի, ես էլ մեջը խեղդվիմ։
Տակիդ որ տեսնիս կրակ է վառվել,
Չորս կողմդ բռնել, բոցը երկինքը հասել,
Շորերդ վառել, քեզ միջումն էրում,
էլ չե՛ս ասիլ թե քո գլուխդ ա էրվում,
Տունդ էլ հո կերվի, ու բրիշակ կըլի,
6010
Ու կմնաս չոլումն, դաշտում, ղռերում
Կամն առած եզան պես սարում, քոլում։
Էլ չե՛ս ասիլ, թե ջուր ածես վրեն
Կամ փետը եդ քաշես, կրակն հանքցնես։
Քնած տեղդ ընկած, քամին անելիս
Պտուղ ու ճխկներ գլխիդ ջաբգելիս
Հենց իմանում ես՝ քեզ հով են տալիս,
Կամ երեսդ ծածկում՝ որ դու չմրսիս,
էլ չես ասում՝ թե վեր կենամ, փախշիմ
Որ չքոռանամ, կամ յարալու ըլիմ։
6020
Կամ աչքիս մեկին դիպչի, քոռանա,
Կամ գլուխս ջարդվի, ու մնամ անգլուխ։
Ու էլ չիմանամ, էծը դվո՞րը փախավ,
Ճամփեն, մոլորվիմ, ցխի մեջն ընկնիմ,
Կամ ջրհորի մեջն, ոտ ու գլուխ ջարդեմ։
Ու տեսնողն էլ մնա տեղվետեղ կանգնած,
Սիրտը եդ բացվի, ծափ տա, ծիծաղա։
Ով տուն կվազի, դու դուս ես փախչում.
Բերանդ բաց անում, քամի՛ս ներս անում։
Ու փալանը, կամ նոխտեն կորցրած ձիու
6030
էլ չե՛ս հարցնում. թե ի՞նչ խաբար ա։
|