Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ով հաց ուտելիս, ձեռը բերանը կտանի,
Դու աչքդ ես տանում՝ որ մատդ էլ մտնի
Աչքդ ու քոռացնի, մնաս անաչքանի։
Ու քեզ քոռ կանչեն, վրեդ ծիծաղեն,
Ով գդակը վերցնելիս, ձեռը գլուխը կտանի,
Դու ջեբդ ես, գդակդ աչքդ քաշում։
Ով գլուխը քորելիս՝ ձեռը գլուխը կտանի
Դու մեջքդ ես տանում, գլուխդ քարին տալիս։
Ով քար տեսնելիս, վրովն անց կկենա,
6040 Դու քարը վերցնում ես, գլուխդ տակը տալիս։
Ով քարը ճամփիցը կվերցնի, դեն կքցի.
Դու քարը վերցնում ես, ճամբեն ես քցում։
Ով ջուրը ջրելիս, դարի դուս կերթա,
Դարի վեր ես գնում, դունչդ քամուն տալով։
Ով գլուխը ծածկելիս, գդակը կծածկի,
Դու գդակդ վերցնում ես, մաշիկդ ես ծածկում։
— Էսպես խոսքերին տուտ ու տակ չկա,
Գնանք մեր ուխտը՝ ժամը դուս կգա,
Ու Ժամը կուտեն, կմարսեն, կքամեն,
6050 Ու ժամավորքն էլ՝ մեզ տնազ կանեն։
Թե հրես էշն եկավ՝ բեռը քամակին
Ո՛չ նոխտա ճտին, ո՛չ տերն առաջին.
Բեռը վերցնենք, իրան դեն անենք
Թե տերն էլ կհարցնի, չենք տեսել՝ ասենք։
Գելը կլի տարած, իշիդ տերը չենք
Որ մեզ ես հարցնում, մենք քո էշը չենք.
Ախմախ, աչք ունես, բաց արա՛, ու տես,
Մենք էլ չենք, մարդ ենք, թե ձենդ չկտրես,
էնպես էշ գլխիդ կբռնցկենք, աչքդ կհանենք,
6060 Որ չես իմանալ, դու ժամի ճամփեն.
Իշիդ պես կընկնիս սարեր ու չոլեր
Քեզ էլ գիլանը կուտեն, կմարսեն։
Ախմախ հո էշը նա խրումը կըլի
Ժամումն ի՞նչ կշինի, սոված կկանգնի,
Խոտ չկա ուտի, փուշ չկա, կրծի.
Ժամումն տերտեր ու տիրացու կըլի
Տերտերի ոտը, տիրացուինն էլ
էն քո պատվելի մեծագլխինն էլ
Քո աչքը մտնի, որ քոռացել ես
6070 Մարդն էշ համարում, ժամը գոմ կարծում,
Տերտեր, տիրացու, գոմեշ կամ եզը
Կամ կովի ֆորթեր, կամ գոմշի ձագեր.