Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/161

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Չունքի թավլումը սրանք են ըլում,
էս ա ասածներս սուրբ տաճարումն։
Էսպես կխաբենք, գլուխը կեղենք
Եդևը քորելով, նա կթողնի կերթա
Մենք հեռվանց կկանգնենք, ծափ կտանք, կծիծաղենք
Իշի բեռը կմարսենք, իրան էշ կասենք։ —
«Ախ ընչի՞ էսպես խոսքեր խառնեցինք
6080 Մեր ուխտը թողինք, իշի հետ գնացինք։
Ի՞նչ անենք ախր մենք ուխտ գնալիս
Շատ անգամ ճամփին էշ էլ ա ռաստ գալիս,
Տերը վրեն նստած, ոտները քաշ արած։
Նոխտեն գլուխը քցած, ու ինքը քնած
Ընկնում ննջելով կամ խաղ ասելով
Ուխտավորների քամակիցն ուժով
Նրանք էլ նրա իշին նայելով
Բազմած լավ քեֆով, փառավոր միրքով
Կամ առաջներին տրտինգ անելով
6090 Կամ եդևներիցը քաշ սնգսնգալով։
Կամ թնգթնգալով, կամ մնգմնգալով
Կամ վնգվնգալով, կամ զնգզնգալով,
Գլուխը տրմբացնելով, ոտները ժաժ տալով
Գդակի տակին խոր խռալով,
Կամ քթի տակին մանջ մռռալով
Կամ էշը տակին բարձր զռալով,
Կամ բռալով, ճռալով, կամ սելի վրա
Մեկը խրթկալով, մեկը բղկալով
Մեկը զխկալով, կամ թվանքները
6100 էնտեղ ճռռալով, էնտեղ գոռալով
Տրաքալով կամ ձիանը խրխնջալով,
Կամ փրփնջալով, կամ փռռալով։
Որը փրթկացնում ա, որը ճրթկացնում
Որը բղավում, որը նղավում.
Որը հռհռում, որը քռքռում.
Որը զու քաշում, որը դամ քաշում.
Որը ձի ու նոխտեն, որն իշինը քաշում
Որը ճղղում, որը բղղում,
Որը թոնթորում, որը հորդորում.
6110 Որ կամաց գնան, իրանց վնաս չտան.
Որը քացի տալիս, որը գլուխ տալիս.
Որը կարմիր, որը կանալ, որը դեղին, որը
Կապիտ, որն սպիտակ, որը ճերմակ.