Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է


Հենց ընկավ ճամփա, տուն Հասնի բարով։ —
Բոռաղադինա ֆորականի մեկը
Հինգ սհաթ խտտել թվանքի ոռքը,
130 Աչքը ջուր կտրել ու բուսու մտել։
Հենց է՛ն էր ուզում, մեկ ղուշ սպանիլ։
Մոլլի մարաքեն ղուշը որ տեսավ.
Բարով մնա՝ ասեց ֆորսկանին՝ թռավ։
Ֆորսկանի աչքը կայծակին տվեց,
Մոլլին պար գալիս որ տեսավ, վազեց,
Թվանքի լուլեն միջիցն ճոթ է լավ,
էնպես նրա գլխին սաստիկ վրա էկավ։
Խեղճ Մոլլեն էլ եդ՝ գլուխը լաց էլավ.
էլ եդ իր զուռնեն փըչեց, ու ասավ։
140 Որ էն օրհնածը գլխին խելք դնի,
Ի՞նչ անի, որ էլ բալի տակ չընկնի։
«Տո տավար՝ չոլումն ախր ո՞վ պար կըգա,
Ի՞նչ ծուխ ա մտել քիթդ՝ քեզ դաղում ա։
Տեսար ղուշն նստած՝ գըդակըդ վեր ա՞ռ,
Կուզեկուզ բեկիր դաշտ, ու ձոր ու սար։
Ո՛չ ղուշ կփախչի, ոչ դու կթագվիս,
էս ի՞նչ բերիր դու էս օր իմ գլխիս»։ —
Մոլլի գլուխը հաստ, ու ծուծը բարակ.
Ճամփին էլ կերած էնքան տուր, քոթակ,
150 Սաղ Ղուռանն փորումն, կարթագող, տեղյակ
Փեշերն վեր քաշեց, դրեց կռնատակն
Զարդված ղայլանը ու գզած գդակն.
Փիր ու փեղամբար կանչելով՝ ընկավ
Ճամփեն կուզեկուզ, մեջքը կոտրելով,
Կնկանն զանքաչին օրհնություն տալով,
Իր հարամ փորն էլ հետն անիծելով,
Հենց մեկ բաղի մոտ հասավ, տնքալով,
Բաղմանչին հինգ օր աչքը չէր կպցրել,
Գիշեր ու ցերեկ զարթուն մնացել։
160 Որ գողը բռնի, հախիցը վեր գա։
Կուզ Մոլլին տեսավ հենց բիրադի նա,
«էս ա իմ դողըս, որ օրը ճաշին
էսպես վախում ա, գընամ, նրա հոգին
Հանեմ, վեր ածեմ, որ էլ մյուս անգամ
Չըգա թե ինքս էլ որ նրբան ձեն տամ»։ —
Աստված իմանա, թե որքան թագեց
Տունն էլ հեռու չէր, նրա բախտը բանեց։
Գնացին դատաստան, որ գանգատ անեն,
Մոլլի վերջի կարգն էս օր կատարեն։