170
Բաղմանչին սկսեց իր զուռնեն փչել,
Ախունդն Մոլլի կճուճն լավ ձեռնահարել։
Տեսավ մեջը փուչ, էլ հատիկ չկա,
Արձակեց Մոլլին՝ որ իր տունն գնա։
Էնքան ծեծվել էր անճարն ու ջարդվել,
Որ ջանումն էլ սաղ տեղ չէր մնացել։
Քանի առնում էր դեղն ու մհլամը,
Ու միտքը բերում կերածի համը,
Վա՜յ էր կանչում ու դոշին վեր հատում,
«Ով էս աշխարքումն, անիծած տեղումն 180
Ամենի խոսքին միշտ ականջ կանի,
Մեկ գլուխ ու թո՛ղ երկու ձեռք անի»։ —