Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/356

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԲԱՐԴԻՆ (ՁԻՆԱՐԻՆ) ՈԻ ՎԱԶԸ

(էջ 229-230)

Սյուժեն ինքնաստեղծ է, Աբովյանն ըստ երևույթին նկատի է ունեցել Ի. Կռիլովի «Листы и корни» առակը, տալով նրա հայկական զուգահեռը։

ԷՇՆ ՈԻ ՁԻՆ

(էջ 231-233)

Սյուժեն ինքնաստեղծ է, հեռավոր կերպով միայն հիշեցնում է Լաֆոնթենի նույնանուն առակը (տես «Առակք Լաֆոնթենի», էջ 138— 9)։

ԽՈԶՆ ՈԻ ԵԶԸ

(էջ 234-236)

Սյուժեն ինքնաստեղծ է։ Առակի բարոյախոսական իմաստը շատ բնութագրական է Աբովյանի համար։

ՄՇԷՑԻ ՀԱՅՆ ՈՒ ՈՍԿՈՌԻ ՓեՇՔԱՇԸ

(էջ 37-238)

Տես՝ «Չըղրեխը» առակի ծանոթագրությունը։

1) Սուրբ Կարաբե — Կարապետ անվան բարբառային ձևն է մշեցիների խոսակցական լեզվի մեջ։ Այդ անունով («Սուրբ Կարապետ») վանք-ուխտատեղի Մուշի գավառում։

ԷՇՆ ՈՒ ԲԼԲՅՈՒԼԸ

(էջ 233-243)

Բլբուլի — սոխակի իբրև երգիչ թռչունի մասին շատ առակներ են գրել թե ռուս և թե արևմտա-եվրոպական հայտնի առակագիրները, սկսած Եզոպոսից մինչև Լաֆոնթենն ու Կռիլովը։ Հիշել Եզոպոսի «Սիրամարգ և սոխակ»–ը (Առակք Եզովբոսի, թարգմանեալ ի գաղղիական լեզուէ, Հ. Մինաս վ. Բժշկեան, ի Վենետիկ, 1849, էջ 159). Լաֆոնթենի՝ «Սոխակ և ցին»-ը (Առակք Լաֆոնթենի, թարգմ. Մեսրսպ Նուպարեանց, 1900 թ., էջ 194 — 5), Լեսսինգի առակներից չորսը՝ «Ծղրիդն ու սոխակը», «Սոխակն ու բազեն» «Սոխակն ու արտույտը» և «Հովիվն ու սոխակը» ( Лессинг — Собр. т. 1904г. стр. 21-22, 22, 49-50, 63): Հիշենք նաև Սումարոկովի առակը՝ «Соловей и кукушка» ( умароков — Сгиотворения, 1915г., стр.247), Կռիլովի երեք առակները՝ «Соловьи», «Кошки и Соловей», և «Осел и Соловей» Ի. Խեմնիցերի երկու առակը՝ «Соловей и Вороны» և «Соловей и Чиж») և այլն։ Այս բոլոր առակներից միայն Կռիլովի («Осел и Соловей») առակն է, որի հետ որոշ նմանություն ունի Աբովյանի առակը, իսկ մյուսների հետ ոչ մի նմանություն, ինչպես և Կռիլովի այդ առակն էլ հիմնովին տարբերվում է նախորդ բոլոր առակագիրների վերոհիշյալ առակներից։

Բայց Աբովյանի առակի միայն վերնագիրը, որոշ չափով նաև բովանդակությունը (սոխակի ու էշի հակադրությունը, այն էլ սյուժետային այլ կապակցությամբ) առերևույթ հիշեցնում են Կռիլովի նույնանուն առակը։ Իսկ բուն առակն իր սյուժեով ու ֆաբուլայով և իմաստով բոլորովին տարբեր, ինքնուրույն, զուտ աբովյանական յուրահատուկ մի առակ է, որը միաժամանակ լիրիկական բանաստեղծություն է, հուզական լիցքով և մոտենում է հայ միջնադարյան տաղերգուների՝ սոխակի ու վարդի վերաբերյալ սիրային երգերին։ Այնպես որ վերնա–