միաձայն եկավ հետևյալ եզրակացության, որ կցվում է սորան:[1]
Նախագահ սեկցիայի — Սարուխանյան
Քարտուղար — Լ. Գյուլումյան
ՀԱՍ, Ֆ.222, ց.1, գ.17, թ. 15: Բնագիր: Ձեռագիր:
N 136
ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՍԵԿՑԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԲՅՈՒՐՈՅԻ ԵՎ
ՀԱՐԱԿԻՑ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՇԻՎՆԵՐԻ ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՏՈՒԿ ՔՆՆԻՉ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԸՆՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի նկատի ունենալով, որ.
1. Վերստուգիչ հանձնաժողովը, ինչպես երևում է տեղեկագրում տրված նրա զեկուցումից, բազմաթիվ թերություններ է գտել հաշվապահական մասում,
2. Նույն զեկուցման 6 «դ» կետի համաձայն վերստուգիչ հանձնաժողովը հնարավորություն չի ունեցել քննելու խմբերի ու մարմինների բոլոր կատարած ծախսերը,
3. Տված տեղեկագրի մեջ Բյուրոյի հաշիվը ընդգրկում է 1914 սեպտեմբերից 31 դեկտեմբեր 1916 ելևմուտքն, որով 1917-ի 9 ամսին հաշիվը բոլորովին չէ քննված,
4. Սեկցիայի քննության միջոցին երևան եկան մի քանի թե բերանացի և թե գրավոր ձևի հաշվական տակ[2] հաշվական նոր հարցեր, որոնք կարոտ են ստուգության և վերջապես
5. Մեր հասարակության համար Ազգային բյուրոյի հաշիվների ամբողջական լուսաբանությունը պահանջ է դառել, և այնուհետև Սեկցիան միաձայն որոշեց, կողմնակի թյուրիմացությունների և կասկածների բարձումը մեծապես ցանկալի է,
Հանձնարարել խորհրդաժողովիս, որ ըստ իր հայեցողության, կամ ինքն այժմ ընտրե իր միջից և կամ հրահանգե նոր կազմվելիք կենտրոնական մարմնին, որ մի հատուկ քննիչ հանձնաժողով ընտրե Ազգային բյուրոյի և հարակից մարմինների հաշիվների ամբողջական լուսաբանության համար և արդյունքը տեղեկագրե առաջիկա համագումարին:
Նախագահ սեկցիայի — ստորագրություն[3]
Քարտուղար — Հակ. Ստեփանյան
ՀԱԱ, Ֆ.22, ց.1, գ.17, թ.17: Բնագիր: Ձեռագիր: