Ծանոթ. Ցանկալի է, որ յուրաքանչյուր հաստատություն ընտրի ներկայանա իր տեղի գործիչներից, որպեսզի Համագումարի կազմը լինի համազգային: Ամեն ներկայացուցիչ ունի մի ձայն, թեև ընտրված լինի մի քանի հաստատություններից:
ՀԱԱ Ֆ. 50. ց. 1, գ. 140. թ. 24: Բնագիր: Մեքենագիր:
N 2
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
Համագումարի աշխատանքը կատարվում էր հետևյալ սեկցիայով
1. ա) Գյուղատնտեսական.
բ) Ֆինանսական-Տնտեսական.
2. բժշկասանիտարական.
3. Դպրոցական-կրթական և որբանոցների.
4. Իրավաբանական.
5. Կազմակերպչական:
Բոլոր զեկուցումներն ու որոշումները նախ քննության էին դրվում համապատասխան սեկցիաներում, և ապա ներկայացվում Համագումարին ժողովի հայեցողությանը, որ կրկին քննելով առաջարկված Թեզիսների նրանց հետևյալ խմբագրությամբ.
1
ա) ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ
1) Հիմնվելով պ. պ. Մ. Սողոմոնյանցի և Ա. Թերզիպաշյանի զեկուցման տվյալների վրա և հարմարվելով Հայաստանի պայմաններին, վերստին փախստականների գյուղատնտեսությունը վերականգնելու համար իբրև նորմա, որոշվում է ընդունել 135 ռուբլի մարդագլուխ: Փախստականներին հաշվելով 200000 հոգի, ընդհանուր գումարը կստացվի 27 միլիոն ռուբլի:
2) Հայաստանի վերաշինության գործը ղեկավարող կենտրոնական ունենալու է հատուկ գյուղատնտեսական սեկցիա:
3) Գյուղատնտեսական գիտելիքներ ժողովրդի մեջ տարածեցին կազմակերպել ժամանակավոր և տևական դասընթացներ գյուղատնտեսական զանազան ճյուղերի և արհեստների վերաբերյալ չափահասների համար հրատարակել հանրամատչելի ձեռնարկներ, գրքեր և թերթեր:
4) Հիմնել օրինակելի ագարակներ, ցուցադաշտեր և նման ուրիշ ձևեր կենդանի օրինակներ ցոյց տալու նպատակով:
5) Անհապաղ միջոցներ ձեռք առնել գյուղատնտեսական հատուկ ինստրուկտորներ պատրաստելու համար երիտասարդներ ուղարկել Ռուսաստան զանազան կալվածքներում և օրինակելի տնտեսությունների մեջ սովորել համապատասխան մասնագիտություն:
6) Մանուկների համար հիմնել գյուղատնտեսական ապաստան կոլոնեաներ վարժեցնելու նրանց գյուղատնտեսական պարապմունքների միաժամանակ հնարավորություն տալով նրանց ստանալ տարրական կրթություն:
7) Հիմնել գյուղատնտեսական գործիքների և նյութեղենի պահեստամասեր հասարակական շտեմարաններ և առաջին հերթին օգնության հասնելու