Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/327

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

գիտության նվաճումները։ Կառուցվել է հայոց քաղաքաշինության մեջ եզակի արժեք ներկայացնող Անի մայրաքաղաքը։ Սմբատ II (977990) և Գագիկ I (990-1020) թագավորները կրում էին «տիեզերակալ» և «շահնշահ» տիտղոսները։

Արաբական խալիֆայության թուլացումից հետո Բյուզանդիայի նվաճողական քաղաքականության աշխուժացման դեմ և ապա սելջուկյան արշավանքներին դիմագրավելու համար մղած ծանր պայքարում Հ. ունեցավ մեծ կորուստներ։ Ճ11-Ճ111 դդ. Հ-ի հյուսիսարԱելյան նահանգներում Զաքարյան իշխանների գերակայության պայմաններում վերսկսվեց տնտեսական ու քաղաքական վերելքը, որը նպաստավոր եղավ նաև մշակութային բուռն զարգացման համար։ Այդ ժամանակաշրջանը հայոց մշակույթի պատմության մեջ հայտնի է «Արծաթի դար» անվանումով՝ ոալես Ն-Ն1 դդ. ստեղծված մշակութային արժեքների ոսկեդարյան շրջանին արժանի շարունակություն։ Առանձնապես շեշտելի է իրավունքի հիմնարար հուշարձանների ստեղծումը և խոշոր նվաճումները գիտության շատ բնագավառներում (բժշկագիտություն, փիլիսոփայություն, մաթեմատիկա և այլն)։ Օգտագործելով բնական նպաստավոր դիրքը՝ Հ-ի բոլոր նահանգներում վերականգնվեցին և կառուցվեցին բազմաթիվ անառիկ բերդեր և ամրոցներ՝ օտար նվաճողների պարբերական հարձակումները դիմագրավելու համար։ XI դ. Հայաստանի արևելյան նահանգներից դեպի արևմուտք (Կիլիկիա, Կապադովկիա և այլն) տեղի ունեցած արտագաղթի պայմաններում Հայաստանի արևմըտյան մասում հռչակված հայկական մի շարք իշխանություններից միայն Ռուբինյաններին հաջողվեց ամոսպնդել իրենց տիրապետությունը և ԿիլիկիայոսՏ վերականգնել հայոց պետականությունը (1080-1375)։ Ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ Հ-ում ծանր հետևանքներ թողեցին մոնղոլական արշավանքներն ու նրանց հաջորդած Լենկ Թեմուրի, ապա և թուրքմենական ցեղախմբերի ներխուժումներն ու ավերածությունները։ Չնայած այդ ամենին՝ բռնաճնշումներ կիրառելով հանդերձ՝ օտար բռնակալները ստիպված էին նաև տեղի տալ հայոց գոյապայքարին և ամրագրել հայկական մի շարք իշխանական տների և Հայոց եկեղեցու կալվածատիրական իրավունքները։ 1441-ին էջմիածնում վերահաստատվեց Կիլիկիա տեղափոխված Ամենայն հայոց կաթողիկոսությունը, XVI դ. Աեֆյան Իրանի, Արարատյան և Վարաբադի կուսակալությունների մեջ ընդգրկվեց գրեթե ողջ Արևելյան Հ., այդ թվում և Արցախը, իսկ հարավարևմտյան տարածքներն ընդգրկվեցին Օսմանյան կայսրության էրզարմի և Վանի կուսակալությունների մեջ։

XVI-XVIII դդ. չնայած Օսմանյան պետության հ Աեֆյան Իրանի միջև մղվող պատերազմների թողած ավերածություններին և բացասական այլ հետևանքներին ու կրած ծանւ կորուստներին, մեծ ջանքեՐԻ գնով հայ ժողովուրդը կարողացել է պահպանել իր ազգային դիմագիծը» սեփական պետության վերականգնման հավատը, մշակութային արժեքների մեծ մասը և հաղորդակից է եղել համաշխարհային քաղաքակրթության խոշու նվաճումներին։ Այս ժամանակաշրջանում Հայաստանի ազգային առաջընթացը խթանելու գործին լծվել են նաև տարբեր երկրների հայկական գադթօջախները։ 1512-ին Վենետիկում լույս է տեսել հայերեն առաջին տպագիր գիրքը՝ Պարզատումարը։ Ատեղծվել են նորանու դպրոցներ, կառուցվել եկեղեցիներ ու վանքեր, հայրենիրի ազատության նպատակով դիվանագիտական բանակցություններ վարվել որոշ պետությունների հետ, փուձեր են արվել զինված պայքարով վերականգնելու ազգային անկախությունն ու պետականությունը։ 1722-30-ին Արցախում և Սյունիքում ծավալված ազատագրական շարժումնեՐԻ հաղթանակները մեծապես նպաստել են հայոց քաղաքական ու ազգային ինքնագիտակցության բարձոսցմանը։ 1736-ին Արցախում հաստատվել է հայկական հինգ մելիքությունների միությունը (Խամսա), ուը ճանաչվել է Իրանի Նադիր շահի կողմից՝ որպես ներրին ինքնավարությամբ օժտված վարչաքաղաքական միավու՝ մելիք Եգանի իշխանապետությամբ։ Նադիր շահի սպանությունից հետո հայ մելիքների միջև ծագած անհամաձայնությունների հետևանքով Արցախում հաստատվել է Անդրկովկաս թափանցած թյուրքական ցեղերից մեկը՝ Փանահի գլխավորությամբ և հայտարարել Ղարաբաղի խանության ստեղծման մասին։ XVIII դ. երկ-