Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/328

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

աոյ. կեսին շրջանսավել են հայ-վոսցական միացյալ թագավորության ստեղծման. Ռուսաստանի օգնությամբ հայոց պետականությունը վերականգնելու և այլ ծրագրեր։

1772-73-ին Մաղրասում հրատարակված քաղաքական-հրապարակախոսական գրքերով («Յորդորակ». «Որոգայթ փառաց») նախաձեռնվել է ազգային առողջ ուժերի համախմբման գործընթացը և կազմվել Հ-ում ստեղծվելիք ապագա ժողովրդավարական հանրապետության սահմանադրությունը։ 1794-96-ին հրատարակվել է հայ առաջին պարբերականը («Ազդարար»)։

1795-ին Աղա Մահմադ խանի արշավանքի և ապա դրան հաջորդած սովի ու համաճարակների հետևանքով Հ-ում ստեղծվել է չափազանց ծանր իրավիճակ ու ավելացել արտագաղթը։ Աղա Մահմադ խանի հարձակմանն ի պատասխան՝ 1796-ին ձեռնարկված ռուսական արշավանքն Այսրկովկաս շուտով դադարեցվել է՝ նույն թվականի վերջին ստեղծելով առավել լարված քաղաքական իրադրություն։ Նման պայմաններում 1799-ին ռուսական զորքեր են ուղարկվել վրաստան, իսկ 1801-ի հունվարին Պավել I կայսեր և ապա նույն թվականի սեպտեմբերին Ալեքսանդր I կայսեր կողմից հայտարարվել է Արևելյան Վրաստանի (որի հետ և Հայաստանի Լոռիի ու Ղազախ-Շամշադինի) միացումը Ռուսաստանին։ 180413-ին ռուս-պարսկական պատերազմի ավարտին Գյուլիստանի պայմանագրով Ռուսաստանին են անցել նաև Գանձակի, Արցախի և Այունիքի տարածքները։ 1826-28-ին ռուս-պաակական պատերազմից հետո կնքված Թուրքմենչայի պայմանագրով (1828 փետրվարի 10) Ռուսաստանը տիրացել է Երևանի ու Նախիջևանի խանությունների տարածքներին, որոնցից կազմվել է Հայկական մարզը (1828-40)։ 1828-29-ին տեղի է ունեցել պաակահայոց մի մասի (45 հզ.) գաղթը Արևելյան Հայաստան։ Հայաստանի տարածքում 1806-12 և 1828-29-ի ռուս-թուրքական պատերազմները չհանգեցրին թուրքական լծից Արևմըտյան Հայաստանի ազատագրմանը։ Հայ ժողովրդի եռանդուն մասնակցությունից հետո արևմտահայ բնակչության մի զգալի հատված (մոտ՝ 90 հզ. մարդ) ստիպված եղավ լքել իր բնակության վայրը և տեղափոխվել Ռուսաստանին անցած Ախալցխա, Ջավախք, Շիրակ և Գեղարքունին Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին նպաստել է ժողովրդի սոցիալ-տնտեսական ու մշակութային զարգացմանը։ Արևմտյան Հայաստանում XIX ղ. 30-ական թթ. Օսմանյան կայսրությունը փորձել Ւ. բարենորոգումների իրականացման ուղիով կասեցնևյ կայսրության քայքայումը։ 1839-ին հրապարակվեր է «Գյոդհանեի հաթթը շեփֆը». իսկ 1856-ին՝ «Հաթթը հումայունը». որոնք թեև հանդիպել են մահմեդական հոգևորականության կատաղի դիմադրությանը, սակայն և նպաստե) են Արևմտյան Հայաստանում և Կ. Պոլսում հայոց հասարակական-քաղաքական կյանքի աշխուժացմանը։ 1857-62-ին ձևավորվել Լ արևմտահայոց «Ազգային սահմանադրությունը». որն գգալի կրճատումներով վավերացվել է Օսմանյան արքունիքի կողմից 1863-ի մարտի 17-ին։ 1862-ին տեղի Լ ունևցե Զեյթունի հայ բնակչության ապստամբությունը թուրքական բռնատիրության դեմ. որը մեծ արձագանք է գտեր հայ ժողովրդի ամենալայն խավերում, նպաստել ազգային ինքնագիտակցության բարձրացմանը և փաստորեն ղարձել Լ արևմտահայոց ազատագրական շարժման սկիզբն ու խթանը։ Հ-ի կյանքում կարևոր նշանակություն Լ ունեցել 1877-78-ի ռոա-թուրքական պատերազմը, որին մեծ ակնկալիքներով մասնակցել են նաև հայ ժողովրդի ցավակներր։ 1878-ի մարտի 3-ին կընքված Սան-Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածով նախատեսվել 1. բարենորոգումների իրականացում Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում և Կսրոփ, Բայսպետի, Ալաշկերտի ու Արդահանի միացումը Ռուսաստանին։ 1878-ի հունիսին տեղի ունեցած Բեռլինի վեհաժոդովում վերանայված հաշտության պայմանագրի 61-րդ հոդվածով վճռվել Լ Ռուսաստանին թողնել Կարսր և Արդահանր, Բայազետն ու Ալաշկերտը վերադարձնել Օսմանյան պետությանը, իսկ բարենորոգումների վերահսկողությունը՝ թողնվել վեհաժողուրի մասնակից վեց պետություններին։ XIX դ. վերջին քառորդից սկսվում է հայ ազգային-ազատագրական պայքարի նոր փուլ, և ձևավորվում, այսպես կոչված, «Հայկա-