Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/595

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

սական», «Սասունցի Գավիթ», Արարատի, էջմիածնի և այլ շրջանների կամավորական ջոկատները։ 1992-ի վերջին և 1993-ին ՀՀ ՊՆ հարավարևելյան զորամիավորումները լայնածավալ հակահարձակումներով վնասազերծել են հակառակորդի կրակակետերը և հետ շպրտել հակառակորդին մարզի սահմաններից, ապահովել շրջանի անվտանգությունը։

Կապանի երկրապահ կամավորական ջոկատը (հրամանատար՝ Մ. Օհանյան) մասնակցել է շրջանի գյուղերի ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերին, 1992-94-ին՝ Զանգելանի (Ղազանչի, Աղքենդ. Վերին Եմազլու, Շարիֆան, Կարագյոլ, Մինջեան), Ֆիզուլիի (Բոյուք Բահմանլու, Ղազախլար, Հորադիզ) և այլ շրջանների ազատագրմանը։ Ջոկատից զոհվել է 18, շրջանից՝ 173 ազատամարտիկ։

Գուիսի շրջանն իր 25 գյուղական բնակավայրերով Արլւբեջանի հետ ուներ 100 կմ երկարության սահման։ Սկսած 1988-ից՝ ադրբեջանցիները պարբերաբար հարձակվել են շրջանի սահմանամերձ գյուղերի վրա. առզրավել, գողացել գյուղացիների անասունները, պատանդել, սպանել խաղաղ բնակիչների։ Շրջանի ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար գրեթե բոլու գյուղերում և Գուիս քաղաքում կազմավորվել են կամավորական ու աշխարհազորային ջոկատներ, որոնց հիմքի վրա

1987- ին ստեղծվել է Գուիսի սահմանապահ միացյալ ջոկատների խմբավորումը, որի հիմքի վրա էլ 1992-ին ձևավորվել է Գուիսի պայմանագրային գումարտակը (հրամանատարներ՝ Ս. Խաչատրյան, Ս. Բաղդասարյան, Ա. Բեգլարյան, Մ. Պողոսյան, Մ. Գրիգորյան, Ս. Գալըստյան)։ Շրջանի սահմանամերձ տարածքներում ստեղծվել են Խոզնավարի, Վաղատուրի, Խնածախի, Հարթաշենի, Տեղի, Կոռնիձուի, Խնձորեսկի. Շուռնովսի ինքնապաշտպանական գոտիներ։ 1989-ին խորհրդային բանակի զինվորները և ադրբեջանական զինյալները զրոհել են Շուռնովս-Խոզնավար գյուղերի միջե ընկած բնակավայրերի վրա։ 1990-ին ուղղաթիռներով և «Գրադ», «Ռւռագան» կայանքներից հրթիռակոծվել են Գուիս քաղաքը, շրջանի արևելյան գյուղերը։ Գուիսում ավերվել են 528 պետական և մասնավոր շինություններ, 6 մանկապարտեզ, 2 դպրոց։ Սահմանամերձ 16 գյուղից 5-ը ավերվել է գրեթե ամբողջովին, մնացածներում չվնասված է մնացել շինությունների ընդամենը 15-20%-ը։

Ավերածություններն ուղեկցվել են մարդկային զոհերով և վիրավորներով։ Պարբերական հրթիռահրետակոծությունների, շրջափակման. կյանքի անվտանգության տարրական երաշխիքների բացակայության պատճառով բնակիչների մի մասը ստիպված հեռացել է իր մշտական բնակավայրերից։

1992-ին Գուիսի Ա հանրապետության այլ շրջանների կամավորական ջոկատները ինքնապաշտպանական և ազատագրական մարտեր են մղել, անցնելով հակահարձակման՝ ազատագրել են Լաչինի շրջանի Ջիջիմլի-1, Ջիջիմլի-2 բնակավայրերը։ Տեղ գյուղի ջոկատը գոսվել է «Թուրուսի խութ» կոչվող բարձունքը։ Զարգացնելով հակահարձակումները՝ Գուիսի շրջանի ջոկատները և գումարտակը մասնակցել են Լաչինի («Սարդասիրական միջանցք»), Շուշիի, Կուբաթլուի, Զանգելանի, Ֆիզուլիի (Հորադիզ) շրջանների, Բերդաձորի (Եղցահող) ենթաշրջանի ազատագրական մարտերին։

Գուիսի շրջանից զոհվել է 168 ազատամարտիկ։