Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/596

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Սիսիանի շըրջանը Նախիջևանի Հանրապետության հետ ունի 51 կմ երկարության սահման։ Նախիջևանի Բիչանակ, Արավսա և այլ գյուղերում տեղակայված կրակակետերից հակառակորդը պարբերաբար ռմբակոծել, հաճախակի հարձակվել է սահմանամերձ գյուղերի վրա։ Սկսած 1988-ի վերջերից՝ շրջանում ստեղծվել են ինքնապաշտպանական ջոկատներ, որոնք շուրջօրյա հերթապահություն են սահմանել հայադրբեջանական սահմանագոտում, կենտրոնական մայարղու տարբեր հատվածներում։ Կամավորական առավել խոշոր ջոկատներ են կազմավորվել Գորայքում (հիմնադիրներ՝ Ա. Առուստամյան, Հ. Աասքելյան, Զ. Եղիազարյան, Ս. Օհանյան), Անգեղակոթում (Ս. Կարապետյան, Հ. Հայոոպետյան, Ա. Հովհաննիսյան, Ն. Հարությունյան, Ս. Մուշափյան), Շաղատում (Գ. Խաչատրյան, Վ. Կարապետյան, Գ. Փանյան), Ր-արձրավանում (Գ. Սահակյան), Բռնակոթի, Դարբասի, Սշոտավանի, Ախլությանի, Վսպորդիի, Հացավանի և Թասիկի կամավոր ազատամարտիկների միավորումից՝ Ձորի գյուղերի միացյալ ջոկատը (ընդհանուր հրամանատար՝ Վ. Րակամյամ): 1990-ին Երևանում կազմակերպվել է «Սյունիք» հայրենակցական միություն հասարակական կազմակերպությունը.

«Աֆղանցինեղյ» Սիսիանում որը նյութական օգնություն է ցույց տվել շրջանի սահմանները պաշտպանող կամավորական ջոկատներին, նյութական օգնություն ցույց տվել զոհվածների ընտանիքներին, կազմակերպել վիրավոր ազատամարտիկների բուժսպասարկումը։ 1992-ի օգոստոսին շրջանի կամավորական ջոկատների հիմրի վրա կազմավորվել է «Սիսակամ» կամավորական զորամիավորումը (հրամանատար՝ Հ. Ազղյամ, շտաբի պետ՝ Ա. Միմասյամ)։

Ջոկատներն առանձին կամ զորամիավորման կազմում մասնակցել են ՀՀ Սիսիանի, Գոփսի, Կապանի, ԼՂՀ Մարտակերտի (Մարսանզի ջրամբար, յևմոպլու, Հաթերք, Ջանյաթաղ և այլն), Լաչինի («Մարդասիրական միջանցք») ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Գորայրի սկաուտական խումբը (խմբապետ՝ Ա. Զոհրաբյան) մասնակցել է Նյուվաղիի ազատագրմանը։ Շրջանից զոհվել է 105 ազատամարտիկ։

Մեղրիի շրջանի 14 գյուղերից 3-ը ադըրբեջանաբնակ էին, իսկ մի քանիսը՝ խառը բնակչությամբ։ Շրջանը ՀՀ-ի հարավային դարպասն է, ունի առանձնահատուկ ռազմավարական նշանակություն։ Այն սահմանակից է Նախիջևանի Հանրապետությանը, հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Շարժման զարգացումներին զուգընթաց՝ շրջանում ստեղծվել են հանրահավաքներ, ցույցեր կազմակերպող խմբեր, որոնք 1989-ի վերջում համախմբվելով՝ կազմավորել են կամավորական ջոկատներ Մեղփում (2), Ագարակում (4), Կուլիսում, Գորդեմնիսում և Կարճևանում (միացյալ՝ 1), Վահոովարամ և Լեհվազում (միացյալ՝ 1), Մաորդզամիում և Վարդանիձորում. Ալդարայում, Շվանիձորում (1)։ Մեղփում Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության նախաձեռնությամբ ստեղծվել է «Փարամազ»