Էջ:Ղարաբաղյան ազատագրական պատերազմ հանրագիտարան (Karabakh Liberation War encyclopedia).djvu/699

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ված թողել են Ֆիզուլի քաղաքը և շրջանը (շուրջ 1380 կմ1)՝. ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ գործել են նաև Ջաբոսյիլի ուղղությամբ։ Օգոստոսի 23-ին Կենտրոնական և 1-ին ՊՇ-ները գոսվել են Լենքորանի գումարտակի կողմից պաշտպանվող Ջաբրայիլ շրջկենտրոնը, իսկ օգոստոսի 25-ին ՊԲ-ի վերահսկողության տակ է անցել համանուն շրջանի տարածքը (1050 կմ)՝.

ՊԲ կենտրոնական շտաբի ցուցումով՝ Կուբաթլուի ռազմավարական նշանակության հենակետերը ոչնչացնելու նպատակով այնտեղ են կենտրոնացվել 1-ին, 2-րդ, 4-րդ և Կենտրոնական ՊՇ-ների ստորաբաժանումները։ Ազատամարտիկները խաչաձև գրոհներով մտել են Կուբաթլու և վերահսկողության տակ առել համանուն շրջանի հյուսիսային տարածքները։ 1993-ի սեպտեմբերի սկգբին արդեն ղարաբաղյան ուժերը ռազմաճակատի ՈՐՈՇ հատվածներում գտնվել են Իրանի Իսլամական Հանրապետության պետական սահմանից 4-5 կմ հեռավորության վրա։

ՊԲ-ի հաղթանակներից հետո Ադրբեջանը և տարածաշրջանի մյուս տերությունները հայտնվել էին տագնապի մեջ և ամեն ինչ արել են, որպեսզի հարցը միջազգայնացվի։ Թուրքիայի նախկին վարչապետ Բուլենթ էջևիթը կոչ է արել իր կառավարությանը՝ ՀՀ-ի դեմ օդային հարձակումներ կազմակերպելու։ ՀՀ սահմանի երկայնքով տեղակայվել են թուրքական 3-րդ դաշտային բանակի ուժերը, և դեպի 127-րդ ռուսական մոտոհրաձգային դիվիզիայի տեղաբաշխման Գյումրիի տեղամաս են շարժել 12-րդ և 13-րդ մեքենայացված բրիգադները, մարտական պատրաստություն հայտարարել ավիացիայի զորամասերում։ Իր հերթին Անդրկովկասում ռուսական զորքերի խմբավորման հրամանատարությունը սկսել է 127-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատարա-շտաբային զինավարժություններ։

իրանի Իսլամական Հանրապետությունն ընդլայնել և լիակատար ռազմական պատրաստության է բերել սահմանի երկարությամբ տեղակայված մի խոշոր ռազմական խմբավորում։ Նրա ԶՈՒ հրամանատարությունը ռազմական գործողությունների շրջանի անմիջական հարևանությամբ սկսել է «Մոխանդ» արտապլանային զինավարժությունները։

իրադարձությունների հետագա զարգացումը կանխելու համար, ՌԴ ԱՕՆ-ի միջնորդությամբ, 1993-ի օգոստոսի 31-ին ԼՂՀ և Ադրբեջանի պատվիրակությունների միջև ստորագրվել է հրադադարի համաձայնագիր Այն ԼՂՀ-ի կողմից ստորագրել են արտգործնախարար Ա. Ղուկասյանը և ՊԲ հրամանատար Ս. Բաբայանը, Ադրբեջանի կողմից՝ ԳԽ նախագահի տեղակալ Ա. Ջալիլովը և պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ս. Աբիևը։

Այդ ընթացքում մինչև 1993-ի հոկտեմբերի 10-ը ռազմագծի ամբողջ երկայնքով հաստատվել է հարաբերական անդուր։ Օգտվելով հրադադարի ընձեռած հնարավորությունից՝ ադրբեջանական ազգային բանակը, լրացուցիչ կուտակումներ կատարելով Ջաբոսյիլի շրջանում, հոկտեմբերի լույս 10-ի ւվանւԸ լայնածավալ հարձակումներ է սկսել Հադրութի շրջանի սահմանամերձ դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանական բանակը կարճ ժամանակահատվածում Ալ Ղաիդա ահաբեկչական կազմակերպության օժանդակությամբ համալրվել է աֆղան, չեչեն, արաբ և այլ վարձկաններով։ 1993-ի սեպտեմբերհոկտեմբերին ԱՆ-124 և «Ռուսլան» տրանսպորտային ինքնաթիռներով Ուկրաինայից Ադրբեջան է տեղափոխվել Տ-55 տիպի 40 տանկ։ Հոկտեմբերի 17-ին ադրբեջանական զորամիավորումները հրետակոծել են ԼՂՀ սահմանի հյուսիսարևելյան հատվածը, Աղդամի, Ֆիզուփի սահմանամերձ դիրքերը, գործողության մեջ դնելով զրահամեքենաներ, տանկեր, մեծաքանակ հրետանի և բազմաքանակ հետևակայիններ։ Հոկտեմբերի 24-ին ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կասեցրել են հակառակորդի առաջխաղացումը, ընթացքից անցել հակահարձակման և ազատագրել Զանգելանի շրջանը, Ջաբոսյիլի ու Կուբաթլուի շրջանների մինչ այդ չգրավված տարածքները։ Տես նաև Զանգնլանի ռազմական գործողություն 1993, Հորադիզի ռազմական գործողություն՝.

Գրկ. Հասրության Ս., Ղարաբաղյան պատերազմ, ե., 2001։

Մ. Հարությունյան, Հ. Խաչատրյան ՖՐԱՆՍԻԱՆ ԵՎ ղարաբաղՅԱՆ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ։ Ֆրանսիան ԵԱՀԿ շրջանակներում իր կարևոր տեղն է զբաղեցնում Ղարաբադյան հակամարտության կարգավորման գործընթացում՝ որպես Մինսկի խմբի և Մինսկի համաժողովի համանախագահ երկիր։

Ֆրանսիան դեռևս 1992-ի հուլիսի 8-ին մասնակցել է 7 պետությունների ղեկավարների գագաթնաժողովի կողմից Ղարաբադյան հա-