Էջ:Պարապ վախտի խաղալիք.djvu/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հենց իմացավ՝ թե ուզում են խնդրել,
Որ աղոթք անի, փող տան իրան էլ։
Մոլլի ոտն ու գլուխն նրանք աղցան արին։
«Տո բե՛մուրվաթներ, լսեցե՛ք իմ բանին.
Ախըր ի՞նչ ասեմ, սիրտներդ հովանա.
Մեկ խոսք ասեցե՛ք. էս ի՞նչ մուրվաթ ա։
Թե որ էն չասեմ, աչքըս հանեցե՛ք»։―
«Ա՜յ իշագլուխ՝ տո մեկ միտք արեք,
Մեռլին ո՞վ կասի․ ջնջվի՛, փչանա՛»։
Կասեն՝ «տեր աստված հոգուն ռահմ արա՛»:
    «Տե՛ր աստված սրա հոգուն ռահմ արա՛»։
Սերտելով ընկավ էլ եդ ճամփեն նա։
Տեսավ, մեկ սատկած շուն դուս են քաշում,
Որ տանին, հորեն մեկ ղըրաղ տեղում։
Տանողք աչք ու քիթ բռնել են ղայիմ,
Որ մուռտառ հոտիցն զահլակուշտ չըլին։
Աչքն առավ թե չէ մեր գիտուն Մոլլի
Լեզուն բան ընկավ, անոտ ջաղացի
Պես պտուտ էկավ, իր աղոթքն ասեց․
«Աստված ռահմ անի՛ հոգուն»․ ձեն տվեց։
Շունն էլ չէ՛ր տանիլ, նրանք ի՞նչպես տանին։
Մոլլի խոր հոգին կատիկն հասցրին։