Էջ:Պարապ վախտի խաղալիք.djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Խելք ու միտքն թռավ, ճամփեն կորցրեց.
«Ի՞նչ ասեմ՝ ջա՛նըմ» գեջդանգեջ ասեց»։―
«Տո դուդուկ քոփակ, աչքըդ քոռանա՞,
Տեսնում ես ախըր՝ մեր տարածն շուն ա։
Մեկ թքի՛ր գետնին, հուփ տո՛ւր աչքերիդ.
Ու հետո ասա՛․ մտիկ տո՛ւր առաջիդ։
«Փյո՜ւֆ, փյո՜ւֆ, փյո՜ւֆ. էս ի՞նչ անիծած հոտ ա»։
«Ջհանդամը գնա՛, սրա սպանողն եդ չգա՛»։
    Հիմիկ էս դասն էր սերտում ջրատարն,
    Որ մատը խառնեց մեջն սատանեն չար։
    Հենց մտավ կուչ գալով՝ մեկ հարսանքատուն,
    Տեսավ թամաշեն, պարն, ուրախություն։
    Քիթը պինդ բռնեց ու տվեց հարա՛յ.
    Փյո՜ւֆ, փյո՜ւֆ, փյո՜ւֆ. էս ի՞նչ անիծած հոտ ա»:
Ջուռնաչին զուռնեն, դափը դափաչին.
Քափկիրն ու թավեն՝ մքրուկն ու աշչին.
Կպրած տիկն ու թասը պարոն շիրաչին,
Էնպես խփեցին Մոլլի ճակատին,
Որ աչքն բուռն ընկավ, սկսեց ձեն տալ,
«Ա՛խպեր՝ ի՞նչ ասեմ, էս ի՞նչ ա իմ հալն»։―
— «Բանը գլխիցդ կտրվե՞լ ա՝ քո՛փակ՝
Որ մեկ աչքդ էլ ա քցես քո աղաք։