Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/669

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

դիվանքին, Հաղպատի վանքին, Գտչավանքին և Մ-ին: XIII դ. Մ. ստացել է բազմաթիվ նվիրատվություններ (այգիներ, դրամ, զարդեր, ձեռագրեր, խաչեր ևն): Մ-ի հվ. կողմում հյուրատան ավերակներն են, արմ. կողմում՝ խցերի և տնտ. շենքերի հիմնապատեր, վանքի կամարակապ դարպասը, պարսպից դուրս դեպի հս-արլ.՝ աղբյուրի շենքը, դեպի հվ-արմ. և արմ՝. 2 գերեզմանոց: 1970–80-ական թթ. համալիրը նորոգվել է: Մ. իր զարդաքանդակների ինքնատիպությամբ, հարստությամբ և բազմազանությամբ դասվում է Աղթամարի վանքի Ս. Խաչ եկեղեցու, Բղենո Նորավանքի, Գանձասարի վանքի շարքին և կարևոր տեղ գրավում հայ արվեստում: Պատկերազարդումը տես ներդիր XI-ում, 11.2, 3-րդ պատկերը:

ՄԱՅՐ

Գրկ. Կ ի ր ա կ ո ս Գ ա ն ձ ա կ ե ց ի, Հայոց պատմություն, Ե., 1982: Ս ա ր գ ս յ ա ն Գ., Մակարավանք, «Էջմիածին», 1954, դ 2–5: Կ ա ր ա խ ա ն յ ա ն Գ., Մակարավանքի քանդակները և նրանց հեղինակը, ՊԲՀ, 1974, դ 4: Դիվան հայ վիմագրության, պր. 6, Ե., 1977: H a r u t u n i a n V., G a n d o l f o F., Makaravank, V., 1994 (Documenti di architettura armena, 22). Մուրադ Հասրաթյան

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ, տես Կաթողիկոսություն ամենայն հայոց: ՄԱՅՐԱՎԱՆՔ, ՀՀ Կոտայքի մարզի Սոլակ գյուղի մոտ: Հիշատակվում է VII դարից՝ կապված վանահայր Հովհան Մայրավանեցու (Մայրագոմեցի) հետ: Եզր Ա Փառաժնակերտցի կաթողիկոսը միակամության հարցում իրեն ընդդիմացած և Մ. քաշված Հովհան Մայրավանեցուն անարգելու նպատակով վանքն ան-

Մայրավանքի Ս. Աստվածածին եկեղեցին (XI–XII դդ.) հվ-արլ-ից

668

վանել է «Մայրագոմ», իսկ Հովհանին՝ «Մայրագոմեցի»: Մ-ի սրբատաշ բազալտից կառուցված Ս. Աստվածածին եկեղեցին (XI–XII դդ.) մեկ զույգ արմ. մույթերով գմբեթավոր դահլիճ է, խորանի երկու կողմերում երկհարկ ավանդատներով: Բեմի վեմքարի տեղ խաչքար է դրված: Եկեղեցու հվ-արմ. և հս. կողմերում միաբանության շենքերի ավերակներն են: Գրկ. Ս ե բ ե ո ս, Պատմութիւն, Ե., 1979: Ա լ ի շ ա ն Ղ., Այրարատ, Վնտ., 1890: Ս ա ր գ սյ ա ն Գ., Մայրավանք, «Էջմիածին», 1958, դ 4: Մուրադ Հասրաթյան

ՄԱՆԱԶԿԵՐՏԻ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԺՈՂՈՎ 726, հայ-ասորական միացյալ եկեղեցական ժողով: Հրավիրվել է Հայոց կաթողիկոս Հովհաննես Գ Օձնեցու և Ասորի Հակոբիկ եկեղեցու առաջնորդ, Անտիոքի Աթանաս պատրիարքի նախաձեռնությամբ: Հայոց կողմից, կաթողիկոսից բացի, ժողովին մասնակցել են 31 եպիսկոպոս և 8 վարդապետ, որոնք ներկայացրել են Հայաստանի արլ. և արմ. հատվածների գրեթե բոլոր թեմերը, իսկ ասորական կողմից՝ պատրիարքը՝ 6 եպիսկոպոսների հետ: Մասնակիցների թվում հիշատակվում են ժամանակի նշանավոր հայ աստվածաբան վարդապետներ Խոսրովիկ Թարգմանիչը և Գրիգորիս Արշարունին, որոնք մեծապես օգնել են Հայոց կաթողիկոսին դավան. կարևորագույն որոշումներ ընդունելիս: Ժողովի նպատակն էր հարթել երկու Արևելյան եկեղեցիների դավան. տարաձայնությունները, որոնք ծագել էին հակաքաղկեդոն. աստվածաբաններ Հուլիանոս Հալիկառնասցու և Սևերիոս Անտիոքացու՝ Հիսուսի մարմնի անապականության շուրջ ծավալված վեճից: Ըստ XII դ. ասորի ժամանակագիր Միքայել Ասորու, երկու ասորի հոգևորական նամակ են հղել Հովհաննես Գ Օձնեցուն, որտեղ հայերին մեղադրել են Հուլիանոս Հալիկառնասցու ուսմունքին հարելու մեջ: Հայերն էլ իրենց հերթին ասորիներին մեղադրել են Սևերիոս Անտիոքացու ուսմունքին հետևելու մեջ: Նախապես որոշվել էր ժողովը հրավիրել Արծն քաղաքում, սակայն Արմինիայի արաբ կառավարիչը չի թույլատրել ժողովի գումարումն իր իշխանապետության սահմաններից դուրս: Ժողովատեղիի ընտրության հարցում արաբ ոստիկանի միջամտությունը վկայում է, որ հայ-ասոր. դավան. միությունը հովանավորել և թելադրել էր արաբ. խալիֆայությունը, որը նպատակ ուներ