Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/670

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Արևելքի ամենամեծ ուղղափառ եկեղեցիների դավան. միությունն ուղղել ընդդեմ քաղկեդոնականության և Բյուզ. կայսրության: Պահպանվել են Մ. ե. ժ-ի արձանագրությունները հայերեն և ասորերեն, ինչպես նաև ժողովի սահմանած կանոններն ու նզովքները: Ենթադրվում է, որ Հովհաննես Գ Օձնեցին ժողովում կարդացել է հուլիանոսականների դեմ ուղղված իր «Ընդդէմ երևութականաց» ճառը: Մ. ե. ժ. սահմանել է 10 նզովք, որոնք դատապարտել են Հուլիանոս Հալիկառնասցու և Սևերիոս Անտիոքացու ուսմունքներն ու դրանց հետևորդներին, երևութականությունը, քաղկեդոնականությունը, մեկ անգամ ևս հաստատել Սուրբ Երրորդության ուղղափառ բանաձևումը: Ժողովի որոշումների արդյունքում Հայ և Ասորի Հակոբիկ եկեղեցիների միջև կնքվել է դավան. միություն, որը, սակայն, չի հարատևել: Մ. ե. ժ-ում քննարկվել են նաև ծիս. խնդիրներ: Հայ և Ասորի եկեղեցիների համար սահմանվել է Քրիստոսի ծնունդը տոնել ոչ թե դեկտ. 25-ին, ինչպես՝ քաղկեդոնականները, այլ՝ հունվ. 6-ին, նաև որոշվել է հացն անխմոր և գինին անխառն մատուցել Պատարագի ժամանակ: Հովհաննես Գ Օձնեցու և Աթանաս Անտիոքացու միջև համաձայնություն է ձեռք բերվել երեք հայ հոգևորականների Ասորիք ուղարկելու մասին՝ այնտեղ բնակվող հայ քաղկեդոնականների գործունեությունը կանխելու նպատակով: Հիշատակություն կա նաև, որ Ասորիք ուղարկված հայ հոգևորականները զբաղվել են ասորերենից հայերեն թարգմանություններով: Մ. ե. ժ. մեծ նշանակություն է ունեցել Հայ եկեղեցու դավան. մի շարք կետերի հստակեցման գործում: Նրա դավան. որոշումներն ամբողջացրել և վերջնական տեսքի են հասցրել Հայ եկեղեցու քրիստոսաբան. համակարգը: Գրկ. Ս ա մ ո ւ ե լ Ա ն ե ց ի, Հաւաքմունք ի գրոց պատմագրաց, Վաղ-պատ, 1893: Հ ո վ ս ե փյ ա ն Գ., Խոսրովիկ Թարգմանիչ, Վաղ-պատ, 1899: Տ ե ր - Մ ի ն ա սյ ա ն Ե., Հայոց եկեղեցու յարաբերութիւնները ասորւոց եկեղեցիների հետ, Էջմիածին, 1908: Մհեր Պապյան

ՄԱՆԱՆԴՅԱՆ Հակոբ Համազասպի (22.11. 1873, Ախալցխա – 4. 2. 1952, Երևան), պատմաբան, բանասեր, աղբյուրագետ: Պրոֆ. (1925), պատմ. գիտ. դոկտոր (1938), ԽՍՀՄ ԳԱ ակադ. (1939), ՀԽՍՀ ԳԱ ակադ. (1943): Գիտ. վաստ. գործիչ (1935): Սկզբ. կրթությունն

ստացել է Ախալցխայի ՄԱՆԱՆԴՅԱՆ Կարապետյան վարժարանում (1880–83), ապա սովորել է Թիֆլիսի 1-ին դասական գիմնազիայում (1883–93), Ենայի, Լայպցիգի, Ստրասբուրգի համալսարաններում (1893–97), մասնագիտացել արևելագիտության և լեզվաբանության մեջ: Էքստեռն կարգով ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի արլ. լեզուների ֆակ-ը (1898) և Յուրևի (Դորպատ) համալսարանի իրավաբ. ֆակ-ը (1909): 1900–05-ին դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1906– 1907-ին՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, 1920-ին՝ Հայաստանի համալսարանում: Եղել է նույն Հ. Մանանդյան համալսարանի պատմալեզվագր. ֆակ-ի դեկանի պաշտոնակատար, 1921-ին՝ ԵՊՀ ռեկտոր, 1921–23-ին՝ արևելագիտ. և պատմագր. ֆակ-ների դեկան, 1921– 1925-ին՝ հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ, 1925–31-ին՝ նույն ամբիոնի պրոֆ.: Մ. հեղինակ է հայ., ռուս., գերմ. լեզուներով գրված շուրջ 150 աշխատությունների՝ նվիրված հայոց հին և միջնադարյան պատմությանն ու բանասիրությանը, պատմ. աշխարհագրությանը, չափագիտությանն ու վիմագրությանը, մշակույթին: Մ. զբաղվել է հուն. իմաստասիր. երկերի հայ. թարգմանությունների (Թեոն Աղեքսանդրացի, Հերմես Եռամեծ), հայոց մատենագիտության, այսպես կոչված՝ հունաբան դպրոցի գործունեության («Հունաբան դպրոցը և նրա զարգացման շրջանները», 1928), հատկապես Դավիթ Անհաղթի իմաստասիր. ժառանգության ուսումնասիրությամբ: «Հունաբան դպրոցը…» աշխատությունում հեղինակն արծարծել է խնդիրներ, որոնք առնչվում են Հայ եկեղեցու և դավանության պատմության կնճռոտ հարցերին (հունաբան դպրոցի և թարգմանությունների սկզբնավորման, դավան. պայքարին հայոց մասնակցության և Քաղկեդոնի ժողովի մերժման ժամանակի վերաբերյալ՝ կապված Տիմոթեոս Կուզի «Հակաճառություն» երկի հայերեն թարգմանության թվականի ճշտման

669