Էջ:Arakel of Tabriz, History.djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այդ ուրացողներին։ Եվ այն էլ ոչ թե ունեցվածքը, այլ մինչև հինգ հարյուր թուման արժեցող տները. անիրավորեն այս իրավունքով արդարացրին ուրացողների խոսքերը, հափշտակեցին քրիստոնյաների ժառանգությունը և տվին ուրացողներին, որը մեր աչքերով տեսանք։ Նաև մեռած քրիստոնյաների ազգականներից ուրացող ոմանք քրիստոնյա մեռյալի ամեն ունեցվաձքը, տները գրավելուց հետո, եկան տիրեցին մեռածների որդիներին, դուստրերին, աղախիններին։ Եվ Ջուղայի ժողովուրդը թեպետ շատ չարչարվեց տղաների փրկության համար իշխանների դռները դեգերելով, ոչինչ չստացվեց, որովհետև բոլորը մահմեդական լինելով՝ իրենց կողմն էին քաշում։ Իսկ դու իմ այս երկու խոսքով, որ օրինակի համար գրեցի քեզ, բոլոր վտանգավոր փորձությունները մտաբերելով կիմանաս, թե ինչ են քաշում քրիստոնյաները օձաբարո պարսից ազգից։

Եվ ինչպես Սուրբ գիրքը [1] ասում է, թե վախճանվեց Հովսեփը և նրա բոլոր եղբայրները, այն ամբողջ ցեղը, նստեց այլ թագավոր, որ չէր ճանաչում Հովսեփին, և ասում է իր ազգին, եկեք հնարենք որևէ բան Իսրայելի ազգի համար[2]։ Ըստ այս օրինակի պատահեց նաև մեր ազգին, որովհետև Շահ-Աբաս թագավորը, թե հայ ազգին ինչքան նեղությամբ տարավ Պարսկաստան, իմանում էր այդ ամբողջ տառապանքը, որ ինքը պատճառեց հայոց ազգին, գթում ու խղճում էր հայերի վրա ու սեր էր տածում և թեպետ սուտ ու դատարկ և ոչ սրտանց, այնուամենայնիվ սեր էր ցույց տալիս։ Վախճանվեց նա, վախճանվեցին նաև այն ժամանակվա բոլոր իշխաններն ու մարդիկ։

Շահ-Աբասից հետո թագավորեց նրա թոռը՝ Շահսեֆին. նա ևս բավարար էր վարվում քրիստոնյա ազգի հետ, որովհետև Շահ-Աբասի նախարարներից ոմանք նրա մոտ էին, իսկ սրանք հիշեցնում էին նրան Շահ-Աբասի վերաբերմունքը հայ ազգի հանդեպ, այլև հայերի բարեսրտությունը սրա [Շահսեֆիի] նախնիների հանդեպ, այս պատճառով հայերը նեղություններից թեթև էին մնում։ Վախճանվեց նաև Շահսեֆին

  1. Տես Ելք Ա 6.
  2. Ելք Ա․ 8․