է Անի քաղաքը, այնտեղ բացում դպրոց, որտեղ կրոնական առարկաներից բացի դասավանդվել են երկրաչափություն, փիլիսոփայություն, տոմարագիտություն, տիեզերագիտություն և բնագիտական այլ առարկաներ։
Հովհաննեսի դպրոցի և նրա անխոնջ տնօրենի հռչակը շատ արագ տարածվում է Հայաստանում և նրա սահմաններից դուրս։ Վրաց Դավիթ թագավորը, հայտնում է պատմիչը, «սիրում էր հայ ժողովրդին, (հայկական) եկեղեցիները, և Հաղբատի հռետոր մի վարդապետի, որի անունն էր Սարկավագ, նրան էր խոստովանում իր հանցանքները և խոնարհելով իր պատվական գլուխը, ստանում էր նրա օրհնությունը»399։
Հովհաննես Իմաստասերը, մանկավարժական աշխատանքին զուգընթաց, գիտական հետազոտություններ է կատարել տոմարի(նրա անվան հետ է կապված հայկական շարժական տոմարը անշարժ դարձնելու իրողությունը), տիեզերագիտության, փիլիսոփայության, պատմության վերաբերյալ, գրել է բանաստեղծություններ, հմտացել է նաև երաժշտական հնչակարգի հարցերում։ Հովհաննես Իմաստասերը գիտությունը հարստացրեց երևույթների և իրողությունների հետազոտման՝ փորձաքննական մեթոդով։ Միաժամանակ նա եկավ այն եզրակացության, ըստ որի բավական չէ նվաճումների յուրացումը, պետք է կարողանալ զարգացնել դրանք։ Դա, ըստ էության, գիտությունը առաջ մղող նոր մեթոդի առաջադրումն էր։
XII-XIIIդդ ծաղկում էր ապրում Նոր Գետիկի կամ Գոշավանքի վարդապետարանը։ Դա կապված էր խոշոր իրավաբան, մատենագիր և ուսուցչապետ Մխիթար Գոշի անվան հետ։ Սկզբում նա դպրոց է բացում Կարինում, Գանձակում, այնուհետև Հաթերքի Վախթանգ իշխանի հովանավորությամբ՝ Խաչենում։ Այստեղից տեղափոխվում է Գետիկ վանքը, որը 1191 թ. երկրաշարժի պատճառով ավերվում է։ Զաքարե իշխանի օժանդակությամբ Մխիթար Գոշը մերձակա Տանձուտ ձորում հիմնադրում է նոր Գետիկի վանքն ու վարդապետարանը։ Այստեղ են ուսում ստացել հայ մշակույթի կարկառուն ներկայացուցիչներ Վանականը, Կիրակոս Գանձակեցին և ուրիշներ։
Մոնղոլական արշավանքների հետևանքով մշակութային կյանքի