Էջ:Artcakh history.pdf/211

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վերելքը ընդհատվեց։ Առանձնապես իրավիճակը անմխիթարական էր թուրքմենական ցեղերի տիրապետության և թուրք-պարսկական պատերազմների շրջանում։ Այդ ամենը առանձնապես ծանր անդրադարձավ դպրոցական կյանքի վրա։ Նախորդ դարերում հռչակ ձեռք բերած դպրոցները փակվեցին։

XVIIդ առաջին կեսից սկսած, երբ երկրում համեմատաբար խաղաղ իրադրություն ստեղծվեց, արցախահայությունը նորից ձեռնամուխ եղավ դպրոցների բացման գործին։

XVII-XVIIIդդ Արցախում, երբեմն որոշ ընդհատումներով շարունակել են գործել Գանձասարի, Դադիվանքի, Գտիչ, Ս. Հակոբի, Երից Մանկանց վանքի, Շուշիի եկեղեցու և այլ վանքերի եկեղեցի­ներին կից դպրոցները400։

Միջնադարի ողջ ժամանակահատվածում եկեղեցիներին, վանքերին կից դպրոցների հետ միասին գործում էին նաև մատենադարաններ։ Հայերեն ձեռագրեր են գրվել հազարից ավելի գրչության կենտրոններում, Մեծ Հայքի բոլոր 15 աշխարհներում, Փոքր Հայքում, Կիլիկիայում, հայ գաղթավայրերում։ Դրանց մեծ մասը օտար նվաճողների կողմից ալան-թալանի է ենթարկվել։ Դարերի բազում փորձությունների միջով մեր օրերն են հասել շուրջ 300000 հայերեն ձեռագրեր՝ իրենց մեջ ներառելով պատմագիտական, փիլիսոփայական, աստվածաբանական, գրական բնույթի բազմաթիվ ու բազ­մաբնույթ ստեղծագործություններ, մշակույթի զանազան ոլորտնե­րին վերաբերող հարուստ նյութեր, թարգմանական ճոխ գրականու­թյուն, բարձրատիպ և ինքնատիպ մանրանկարչություն։ Արցախի և Ուտիքի գրչակենտրոններում ստեղծվել են հարյուրից ավելի մատյաններ401։

Ձեռագիր մատյանների ընդօրինակման ու պատկերազարդման աշխատանքները սկզբնավորվել է դեռևս վաղ միջնադարում։ Հայոց Արևելից կողմերի պատմիչը վկայում է, որ աղանդավորության դեմ պայքարի ընթացքում VII դարում բազմաթիվ գրքեր թափել են Տր­տու գետը402։

Գրչության նշանավոր կենտրոններից մեկը Գանձասարն էր։ Լեոի կարծիքով այստեղ գործում էր լավ մատենադարան403։

Հմուտ ձեռագրագետ Օ. Եգանյանը դրան ավելացնելով գրում